Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՈՐՈՇՈՒՄ

 «     »     դեկտեմբերի 2023 թվականի  N-Ն

 

 

 

 

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ,9-րդ,10-րդ,11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝ 

  1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2024 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն 1-2 հավելվածների:

2.Սույն որոշման հավելված 1-ի.

1) 1-ին կետի 2)- րդ ենթակետի «բ»-ից  «դ» պարբերություններով և 5-րդ կետի 5․1 և 5․2 ենթակետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,5 գործակից։

2) 6-րդ, 7-րդ կետերով, 9-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով 2-րդ ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով, 10-րդ կետի, 12-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,3 գործակից։

3) Շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հավելվածի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0․3 գործակցի կիրառմամբ։ 

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

  • Քննարկվել է

    12.12.2023 - 03.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1566

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ