Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՆԱԽԱԳԻԾ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ (Ն)
Դեկտեմբեր 2023թ. ք. Գավառ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածների դրույթներով` Գավառ համայնքի ավագանին որոշում է.
1․Սահմանել 2024 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 1-ի:
- Սահմանել 2024 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն Հավելված N 2-ի:
- Գավառի համայնքապետարանի ենթակայության արտադպրոցական և նախադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող համայնքի բնակչության նշված սոցիալական խմբերի համար սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Երկկողմանի ծնողազուրկ, հաշմանդամություն ունեցող երեխաներին, մանկատան սաներին, հաշմանդամության առաջին կարգ ունեցող ծնողների երեխաներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների /ազատամարտիկների/, զինվորականների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց երեխաներին ազատել վարձավճարից:
2) Արտադպրոցական կրթություն մատուցող կազմակերպությունների ծառայություններից օգտվող միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ (չորս և ավելի) ընտանիքների, նույն կազմակերպություն հաճախող 3 և ավելի երեխաների համար սահմանել արտոնություն 50%-ի չափով:
3) Մանկապարտեզների սաների հաճախումների բացակայությունների դեպքում, բացակայած օրերի համար վարձավճար չի գանձվում, եթե ծնողը ներկայացրել է բժշկի կողմից տրված տեղեկանք երեխայի հիվանդության վերաբերյալ:
- Հավելված 1-ի 17-րդ կետով սահմանված դրույքաչափը Գավառ համայնքում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
- Հավելված 1-ի 9-րդ կետի 1) և 2) մասերի բ, գ, դ, ե, զ ենթակետերով սահմանված նվազագույն դրույքաչափերի նկատմամբ Գավառ քաղաքում կիրառել 0.5, իսկ մյուս 11 բնակավայրերում 0.3 գործակից:
- Հավելված 1-ի 19-րդ կետով սահմանված դրույքաչափը, համաձայն 2023 թվականի հուլիսի 13-ի ՀՀ թիվ ՀՕ-263-Ն օրենքի, գործում է մինչև 2024 թվականի փետրվարի 07-ը։
7․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 01-ից ծագող հարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
07.12.2023 - 22.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տնտեսական, Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարան
Դիտումներ` 1809
Տպել