Հերիքնազ Գևորգյան
07.12.2023
Ես կարծում եմ,որ այդ և մյուս տարիների ծնվածների ավանդները կարելի է հնարավորինս արագ կազմակերպել,նրանց շարքերը գնալով ստվարանում են,ու շատերը չեն հասցնում ստանալ իրենց երկար տարիների վաստակը ։
Լրամշակման փուլում է
0 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է, որ 2024 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ըստ որի՝ 2023 թվականին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով:
«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2024 թվականին՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի 2024 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։ Այն ուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումը։
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:
Քննարկվել է
06.12.2023 - 22.12.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1767
Տպել07.12.2023
Ես կարծում եմ,որ այդ և մյուս տարիների ծնվածների ավանդները կարելի է հնարավորինս արագ կազմակերպել,նրանց շարքերը գնալով ստվարանում են,ու շատերը չեն հասցնում ստանալ իրենց երկար տարիների վաստակը ։