Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

92%8%

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՌԵԳԻՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ, ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

 

1. Անհրաժեշտությունը.

Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 20-րդ կետի միջոցառումը կատարելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 1-ին հավելվածի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետերով սահմանված միջոցառումների կատարմանն ուղղված  «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ մինչև սույն օրենքն (այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելը (2023 թվականի դեկտեմբերի 17) Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է հաստատի լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման և գրանցամատյանի վարման կարգը:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» օրենքի 11.10.-րդ հոդվածի պահանջով, որի ապահովման համար անհրաժեշտ է լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ստեղծում և վարում: Այն անհրաժեշտ է քաղաքաշինության ոլորտում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետևողական քայլերի շարունակականության ապահովման, լիցենզավորման ընթացակարգերի հետագա կանոնակարգման, ինչպես նաև Օրենքի կիրարկման համար լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների վերալիցենզավորման և վարկանիշավորման գործընթացի ճիշտ կազմակերպման համար:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը, ակնկալվող արդյունքը.

Գործող օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումն իրականացվում է «Mulberry» համակարգի միջոցով:

Նախատեսվում է թվայնացնել լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը` սկսած փաստաթղթերը առցանց ներկայացնելուց մինչև էլեկտրոնային ձևաչափով պաշտոնական լիցենզիա ստանալը` առանց այն վերցնելու ֆիզիկական ներկայության պարտավորության, միևնույն ժամանակ` տրամադրելով լիցենզիայի էլեկտրոնային տարբերակը: Էլեկտրոնային համակարգը պետք է համակցված լինի բնակչության պետական ռեգիստրին, իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գործող թվային գրանցամատյաններին և այլ պետական և տեղական մարմիններում գործող գրանցամատյաններին, որի արդյունքում պետք է ինքնաշխատ եղանակով ստուգի ներկայացված փաստաթղթերը և բացառի սխալ տեղեկատվության ներակայացումը:

Ռեգիստրի հիմնական նպատակը քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների վերաբերյալ տվյալների հավաքում, հաշվառում, պահպանում, գրանցամատյանի վարում, մոնիթորինգի և վարկանիշավորման իրականացումն (ուսումնասիրություն, վերլուծություն, կանխատեսում) է, օրենքով նախատեսված դեպքերում դրանց փոխանցման ապահովումը:

Բացի այդ, պետք է հնարավորություն ընձեռվի ոլորտի տնտեսվարող սուբյեկներին լիցենզավորման և հավաստագրման համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել և ստանալ էլեկտրոնային՝ առցանց եղանակով: «Վի Իքս Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ արդեն մշակվել է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված կազմակերպությունների և հավաստագրված մասնագետների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման առցանց համակարգը՝ urban.e-gov.am տեղեկատվական հարթակը:

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգված քաղաքաշինության բանագավառի լիցենզավորում ու հավաստագրում՝ համապատասխան ռեգիստրի միջոցով:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ռազմավարական հետևյալ փաստաթղթերից. Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 10-րդ կետ (ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշում), ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող միջոցառումների ցանկի «Նպատակ 9 և 10» (ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշում), ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 8-ի ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի N ՀՕ-139-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի մարտի 23-ի N 330-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 804-Ա որոշմամբ հաստատված  ցանկի 20-րդ կետ:

  • Քննարկվել է

    30.11.2023 - 15.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3395

Տպել