Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշտարակ համայնքի 2024  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աշտարակ համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, մասնակցայնությունը և հստակությունը:      

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ենթակայության կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։      Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։

Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)     եկամուտները ծրագրվել է 10597212.1 հազար դրամ, իսկ ծախսերի  ընդհանուր գումարը ծրագրվել է 10622851.3  հազար դրամ, դեֆիցիտը  (պակասուրդը)՝ 25639,2  հազար դրամ, բյուջետային տարին ավարտվելուց հետո կկատարենք բյուջեի փոփոխություն, մնացորդների ճշտում կատարելու համար:        

Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել   է 4299212.1 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 30 %-ով, որը կազմում է  1000874.1 հազար դրամ:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1338700,0 հազար դրամ, որի 68 %-ը կամ 2960512,1 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:

Աշտարակ համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  նախատեսվում է   10622851.3 հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 4324851,3 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),   6298000,0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 4278000.0 հազար դրամ, որը ենթակա է փոփոխության տարեվերջի ազատ մնացորդի ճշգրտման հետ կապված։

Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 16.2 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։

Ստորև ներկայացվում են համայնքի 2024 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները՝ ըստ ծրագրի։ 

         

  • Քննարկվել է

    29.11.2023 - 14.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարան

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1933

Տպել