ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Ներկայումս՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին համապատասխան, ծավալուն աշխատանքներ են տարվում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման, պահպանման և շահագործման գործառույթների իրականացման կայուն մեխանիզմների արմատավորման ուղղությամբ:
Դրա հետ մեկտեղ, պետական շահագրգիռ մարմինների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների, ՀՀ վարչապետի աշխատակազմի և ՀՀ Ազգային ժողովի գործընկերների հետ
քննարկումներ են իրականացվել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առավել սկզբունքային և երկրաժամկետ ռազմավարական լուծումների ձևավորման շուրջ: Քննարկումների արդյունքում արձանագրվել է բնագավառում համակարգային լուծումներ ամրագրելու, դրանից ելնելով «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու և նախատեսվող բարեփոխումները մեկ միասնական նախագծի ներքո ամփոփելու անհրաժեշտությունը:
Օրենքի ընդունմամբ կվերանա կարճ ժամանակահատվածում էլեկտրոնային հարթակի գործարկման նպատակով իրավական ակտերի և տեխնիկական նկարագրի կրկնակի մշակման անհրաժեշտությունը, ինչը կխնայի ժամանակային և ֆինանսական ռեսուրսներ: