Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
- Սույն կարգով կարգավորվում են ջերմոցային գազերի արտանետումների գույքագրման հետ կապված հարաբերությունները:
- Ջերմոցային գազերի գույքագրման նպատակն է ապահովել.
- ջերմոցային գազերի գույքագրումը` թափանցիկության, ճշգրտության ամբողջականության, համադրելիության և հետևողականության սկզբունքների կիրառմամբ,
- Միավորված ազգերի կազմակերպության Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայով (այսուհետ՝ ՄԱԿ ԿՓՇԿ) և Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը,
- համաձայն ՄԱԿ ԿՓՇԿ Կողմերի Համաժողովի համապատասխան որոշումներով սահմանված կարգի՝ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության ներկայացումը,
- կլիմայի փոփոխության հետ առնչվող ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման առաջընթացի գնահատման համար ջերմոցային գազերի արտանետումների մասին տեղեկատվության տրամադրումը:
- Սույն կարգով սահմանվում են՝
- ջերմոցային գազերի գույքագրման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և հավաքագրման ինստիտուցիոնալ կառուցակարգերը,
- ջերմոցային գազերի գույքագրման և ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության կազմման ընթացակարգերը,
- ջերմոցային գազերի գույքագրման որակի ապահովման և շտեմարանի վարման իրավական ասպեկտները:
-
Քննարկվել է
29.11.2023 - 14.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Գյուղատնտեսություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Կադաստր, Ատոմային էներգիայի օգտագործում, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2664
Տպել