Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Ավելացված արժեքի հարկով հարկման նպատակով տարան որպես շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարա որակելու չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Շրջանառելի՝ բազմակի օգտագործման այն տարայի չափանիշները սահմանելու մասին, որի օտարումը ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելն է:
  2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով վերախմբագրվել է ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետը և սահմանվել է, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահ­մանված չափանիշներին բավարարող շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի օտա­րումը ազատվում է ԱԱՀ-ից:

Խնդիրը կայանում է նրանում, որ ներկայումս նշյալ կետի կիրարկումն ապահովող համա­պատասխան չափանիշներ սահմանված չեն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպա­տա­կը շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները սահմանելն է:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդ­­յուն­քում ակնկալվում է սահ­մա­նել շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի չափանիշները:

 


  • Քննարկվել է

    12.01.2018 - 20.02.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8971

Տպել