Rollin Herman
30.11.2023
Նույն Ռուսաստանում այսօր գործում է զուգահեռ ներմուծման օրենք, որի միջոցով ցածր մաքսատուրքով կամ առանց մաքսատուրքերի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվում են տարբեր ապրանքներ շրջանցելով ԵԱՏՄ կանոնադրությունը։
Լրամշակման փուլում է
2 - Կողմ
313 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 22-րդ և 23-րդ մասերը լրացնել նոր պարբերություններով հետևյալ բովանդակությամբ․
«22. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով կամ ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր 2 ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ներքին գործերի լիազոր մարմնի կողմից, իսկ մինչև 2 ամիս ժամկետով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները` մաքսային մարմնի կողմից։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման ներքին գործերի լիազոր մարմնի կողմից` անկախ ներմուծման տևողության ժամկետից։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցները հաշվառվում են առավելագույնը մեկ օրացույցային տարվա ընթացքում չորս ամսով։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված տրանսպորտային միջոցներին՝ անկախ ներմուծման տևողության ժամկետից և անկախ այն հանգամանքից, թե տրանսպորտային միջոցի համարանիշերը պարունակում են ոչ լատիներեն տառեր կամ ոչ արաբական թվեր՝ տրվում են ժամանակավոր հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշեր։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։
Քննարկվել է
27.11.2023 - 13.12.2023
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Ֆինանսական, Տնտեսական, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5397
Տպել30.11.2023
Նույն Ռուսաստանում այսօր գործում է զուգահեռ ներմուծման օրենք, որի միջոցով ցածր մաքսատուրքով կամ առանց մաքսատուրքերի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվում են տարբեր ապրանքներ շրջանցելով ԵԱՏՄ կանոնադրությունը։
30.11.2023
Ռուսաստանը մեզ դաշնակից չէ , միգուց է ամենա թշնամի պետությունն է․ Ժամանակնե դուրս գալու ռուսական ստրկացման տակից, բավական է կատարել ԵԱՏՄ և ՀԱՊԿ թելադրանքը ժամանակն է կատարել ճիշտ քայլեր , այսպես որ շարունակենք եվրոպան ձեռ կքաշի մեզանից․
30.11.2023
Հնարավորություն տվեք մարդկանց նորմալ պայմաններով մաքսազերծել: Իմաստ է որնա հնարավորինս ատելուտուն ավելացն էլ ձեր հանդեպ? Խի չեք ուզում նենց որոշում կայացնեք որ 10000 ընտանիք չատի ձեզ? Էտ 10000 ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն? Եթե հնարավորություն ունենաինք ձեր նշված մաքսատուրքը տալուն ՀՀ ից մեքենա կգնեինք, ոչ թե Վրաստանից։ 3000$ մեքենան եմ գնել 8000000 մաքսատուրքեք սահմանել։ խելքին մոտա էտ թվերը? Նորմալ պայմաններ առաջարկեք մակսազերծենք պրծնեմք համ դուք համ մենք