Հիշել նախագիծը

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ մասերով.

7. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին պատկանող ապրանքներ (բացի Հայաստանի Հնարապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներ և խտանյութեր) արտահանելու յուրաքանչյուր մեկ կիլոգրամի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների 

բազային տուրքի
470-ապատիկի չափով

 

8. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրից  պլատինի ապրանքներ (բացի Հայաստանի Հնարապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներ և խտանյութեր) արտահանելու յուրաքանչյուր մեկ կիլոգրամի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների 

բազային տուրքի
220-ապատիկի չափով

 

9. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրից պալադիումի ապրանքներ (բացի Հայաստանի Հնարապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներ և խտանյութեր) արտահանելու յուրաքանչյուր մեկ կիլոգրամի լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների 

բազային տուրքի
290-ապատիկի չափով

 

Հոդված 2.

Օրենքի 38-րդ հոդվածի վերջին պարբերությունում «2-6-րդ» թվերը փոխարինել «2-9-րդ» թվերով:

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

 

  • Քննարկվել է

    24.11.2023 - 09.12.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1772

Տպել