Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի    3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2024 թվականի բյուջեն`

       1) եկամուտների գծով՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝  2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ.  ֆոնդային մաս՝ 25 500,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

գ. վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս 415 000,0 Հայաստանի Հանրապետության դրամ,

       2) ծախսերի գծով՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝ 2 075 941,8 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս՝   415 000,0   հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

       3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:

  1. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

3..Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

  1. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
  2. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայնհավելված 4-ի:

6..Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն հավելված 5-ի:     

  1. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
  2. Սահմանել, որ.

1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
  • Քննարկվել է

    23.11.2023 - 09.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Նախարարություն

    Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարան

Հանրային քննարկում

05.12.2023 11:00

ք․Սպիտակ, Շահումյան 7, 3-րդ հարկ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1935

Տպել