Նախագիծը չի ընդունվել
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - Կողմ
-
2 - Դեմ
Հայաստանում սև մետաղների արդյունավետ հանքավայրերի (ինչպես նաև՝ մետաղական պղնձի արտադրության) բացակայության պարագայում հայկական մետաղամշակման ընկերությունները որպես հումք օգտագործում են մետաղի տեղական ջարդոնն ու թափոնը։ Ելնելով այս փաստերից՝ Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկությունները մետաղական հումքով ապահովելու համար խիստ արդիական է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնների արդյունավետ օգտագործման խնդիրը։
Հանդիսանալով Հայաստանի համար ռազմավարական արտադրանք՝ սև և գունավոր մետաղներից արտադրանքը կարևոր նշանակություն ունի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման համար։ Այս տեսանկյունից (հաշվի առնելով միջազգային ասպարեզում ձևավորված տնտեսական ոչ բարենպաստ պայմանները) կարևորվում է Հայաստանի մետաղագործական և մետաղամշակման ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը, ինչն անհրաժեշտ է սև և գունավոր մետաղներից պատրաստի արտադրանք ստանալու համար։
Վերջին տարիների փորձը ցույց է տվել որպես հումք ներմուծվող (ինչպես ԵԱՏՄ երկրներից, այնպես էլ՝ երրորդ երկրներից) սև և գունավոր մետաղների ջարդոնով կամ նախապատրաստվածքով աշխատելու տնտեսական աննպատակահարմարությունը՝ պայմանավորված ներմուծվող այդ ապրանքներ բարձր գների, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով դրանց ուղղակի առաքման հնարավորության բացակայության ու լոգիստիկ մեծ ծախսերի պատճառով: Արդյունքում ներմուծված հումքով տեղական ձեռնարկությունների արտադրած վերջնական արտադրանքը բարձր ինքնարժեքի պատճառով (ներմուծվող համանման ապրանքների համեմատությամբ) նույնիսկ ներքին շուկայում դառնում է ոչ մրցունակ։
Նշված գործոնները կարող էին հանգեցնել այդ ձեռնարկությունների ֆինանսական վիճակի վատթարացմանը և, ի վերջո, դրանց արտադրական գործունեության խաթարմանն ու դադարեցմանը, ինչն էլ, իր հերթին՝ ամբողջապես ներմուծումից կախվածությանը։
Խնդիրը սրվում է նրանով, որ վերջին տարիներին ԵԱՏՄ ընդհանուր շուկայում ձևավորված բարձր գների պատճառով նկատվում էին Հայաստանից սև և գունավոր մետաղների ջարդոնի ինտենսիվ արտահանման գործընթացներ։ Նշված գործընթացները չկանոնակարգելու դեպքում տեղական մետաղագործական և մետաղամշակման ոլորտի (ինչպես նաև մալուխների և լարերի արտադրության) ավելի քան 30 ձեռնարկություններ ստիպված կլինեն օգտագործել որպես հումք բացառապես ներմուծվող մետաղի ջարդոնը կամ նախապատրաստվածքները, ինչը վերը նշված պատճառներից ելնելով՝ չի լուծում առկա խնդիրը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված ոլորտները ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար և ելնելով այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից՝ ՀՀ կառավարության 22.06.2023թ. N994-Ն որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։
Հարկ է նշել, որ մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո (2020թ.-ից) զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով 2021 թվականին միայն պողպատի ձուլագլանվածքների արտադրության ծավալը կազմել է ավելի քան 115.2 հազ. տոննա, ինչը 2020 թվականի նկատմամբ աճել է 8.4 անգամ, իսկ 2022թ․ այդ արտադրանքը կազմել է ավելի քան 119.6 հազ. տոննա, ինչը 2021թ.-ի նկատմամբ ավելի է 3.9 %-ով, իսկ պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրության ծավալները 2023թ. առաջին կիսամյակում աճել է շուրջ 56%-ով, կազմելով 52.2 հազ. տ.։
2023թ. հունվար-օգոստոս ամիսներին պողպատե խողովակների, սնամեջ տրամատների և դրանց կցամասերի արտադրության ծավալներն աճել է շուրջ 58%-ով, կազմելով 52.2 հազ. տ., իսկ շինարարական ամրանների արտադրությունը՝ 17.2%-ով, կազմելով 68.2 հազ. տ.։
Կառավարության ձեռնարկած միջոցների արդյունքում 2022-2023 թվականին կատարվել են ներդրումներ մետալուրգիական արդյունաբերության մեջ (այդ թվում՝ օտարերկրյա)։
Ըստ մեր կանխատեսումների, ոլորտում ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 100 մլն դոլար, որի արդյունքում կստեղծվի 550-750 նոր աշխատատեղ, տեղի կունենա սև և գունավոր մետաղների տեղական ջարդոնի օգտագործման ծավալների աճ՝ 65-70%-ով, հասցնելով ջարդոնի սպառման տարեկան քանակը մինչև 250 հազար տոննայի։
Հաշվի առնելով վերը նշվածը և հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 29-րդ և 47-րդ հոդվածները` առաջարկվում է ՀՀ կառավարության 22.06.2023թ. N994-Ն որոշմամբ սահմանված ապրանքների արտահանման արգելքի ժամկետն ավարտվելուց հետո (28.01.2024թ.), սույն նախագծով սահմանել սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ, որը կգործի 2024 թվականի հունվարի 29-ից մինչև 2024 թվականի հուլիսի 29-ը։
Նշված առաջարկը հիմնավորվում է հետևյալ նկատառումներով.
- ներդրումների վերադարձելիության ապահովման և ներդրումների պաշտպանության բնագավառում (ներառյալ՝ օտարերկրյա) Կառավարության տնտեսական քաղաքականության կայունություն և միջնաժամկետ կտրվածքում իրավական կարգավորումները չփոխելու երաշխիքների առկայություն,
- կնպաստի երկրի պաշտպանունակության և պետական անվտանգության բարձրացման նպատակով ապրանքների արտադրությանը,
- սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի վերամշակմամբ նոր արտադրությունների կազմակերպման ներդրումային ծրագրերի առկայություն, որի արդյունքում կարտադրվեն զգալիորեն բարձր ավելացված արժեքով արտադրանք (մասնավորապես՝ շինարարական ամրաններ, պրոֆիլներ, լարեր, մալուխներ և այլն), այսինքն՝ ապրանքատեսակներ, որոնք մեծ պահանջարկ ունեն Հայաստանի ներքին շուկայում,
- սև և գունավոր մետաղներից ապրանքների ներմուծման փոխարինման հնարավորություն։
-
Քննարկվել է
23.11.2023 - 08.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1598
Տպել