Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր

Ներկայում գործող ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2012 թվականի N1673-Ն որոշմամբ սահմանված մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների (այսուհետ՝ ՍԹԱ) նորմատիվների մշակման ու հաստատման կարգը կանոնակարգում է մթնոլորտային  օդի աղտոտման նվազեցմանը և վնասակար ներգործությունները սահմանափակմանն ուղղված  միջոցառումները: ՍԹԱ նորմատիվների նախագծերի հիման վրա լիազոր մարմինը տրամադրում է արտանետումների թույլտվություն։

Կարգի կիրառման ընթացքը ցույց տվեց, որ ընդունված իրավակարգավորումները հաշվի չեն առնում մի շարք հանգամանքներ, որոնք ներկայացված նախագծում հստակեցվում են:

Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագծերի մշակման և սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների նախագիծ ներկայացրած  իրավաբանական անձանց և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց արտանետման թույլտվությունների տրամադրման կամ մերժման կամ ուժը կորցրած ճանաչելու մասին կարգը հաստա տելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1673-Ն որոշումը:

 

  • Քննարկվել է

    22.11.2023 - 07.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն, Քաղաքաշինություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2582

Տպել