«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի N 998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
5 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 22-ի
N 998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության
որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքով սահմանված ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավվող տրանսպորտային միջոցների (այդ թվում` քարշակները, կցորդները, տրակտորներն ու ինքնագնաց մեխանիզմները, մոտոցիկլետները, հատուկ նշանակություն ունեցող ամբարձիչ, խողովակաշարային, ճանապարհաշինարարական տրանսպորտը և մեխանիզմները) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված ցանկի հաստատումից հետո անցել է 13 տարուց ավելի, ներկայումս պահեստազորային պատրաստության միջոցառումների իրականացման գործընթացի ակտիվացման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերանայել և նորովի շարադրել տրանսպորտային միջոցների ցանկը, դրանք նախատեսել առանց մակնիշների, հանել ներգրավման անհրաժեշտությունը վերացած որոշ տրանսպորտային միջոցների տեսակներ:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն հստակեցվում և վերանայվում է ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից պաշտպանության նպատակով ներգրավվող տրանսպորտային միջոցների ցանկը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և փոփոխությունների չի հանգեցնում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
21.11.2023 - 07.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 1954
Տպել