ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
13 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի՝ տեղական վճարը տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, սույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան` տեղական վճարները համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ, ինչպես նաև օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են տեղական վճարների արտոնություններ:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանված են տեղական վճարների տեսակները, որի հիման վրա սույն որոշման նախագծով առաջարկվում է Բյուրեղավան համայնքում սահմանել տեղական վճարների տեսակները և դրույքաչափերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2024 թվականի տեսակները, դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» Բյուրեղավան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ Բյուրեղավան համայնքի բյուջեում էական փոփոխություններ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
20.11.2023 - 08.12.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարան
Դիտումներ` 2038
Տպել