«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի օգոստոսի 5-ի N 30-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտում փոփոխության անհրաժեշտությունը բխում է գործող կարգով սահմանված կարգավորումները վերանայելու անհրաժեշտությունից, կարգն ավելի պարզ, մատչելի դարձնելու նպատակահարմարությունից:
Նախագծով ներկայացվող կարգավորմամբ առաջարկվում է գործող կարգի 6-րդ՝ «Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.» կետով սահմանված նկարագրությունը ներկայացնել աղյուսակի ձևաչափով՝ ըստ աստիճանակարգման՝ պահանջներն ավելի հստակ ներկայացնելու համար: «Ըստ մասնագիտական գործունեության ձևերի՝ ուսուցչից ակնկալվող կարողունակություններն են.» կետի բովանդակությունը կներկայացվի աղյուսակի ձևաչափով՝ նոր հավելվածով:
-
Քննարկվել է
20.11.2023 - 05.12.2023
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1719
Տպել