ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 609-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգերը հաստատելու մասին» թիվ 609-Ն հրամանով հաստատված hավելված 1-ում՝
- 19-րդ և 20-րդ կետերի 6-րդ ենթակետերում վերջակետը՝ «:», փոխարինել ստորակետով՝ «,»,
- 19-րդ և 20-րդ կետերը 6-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 7-րդ ենթակետով, հետևյալ բովանդակությամբ
«7) ամփոփիչ ավարտական գնահատականների վերաբերյալ արխիվային հիմքերի բացակայության դեպքում հատկացվում է միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակ՝ ուսումնառության վերջին 3 տարվա ընթացքում ուսումնական հաստատության ուսումնական պլանով նախատեսված և սովորողի կողմից ուսումնասիրված առարկաների ավարտվող դասարանի տարեկան և ամփոփիչ ատեստավորման (քննական) առարկաների նշմամբ»:
- Հավելված 2-ում՝
- 4-րդ կետի 1-ին ենթակետում «սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,
- 4-րդ կետի 2-րդ ենթակետում «հաստատությունները» բառից հետո լրացնել «կամ ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները հավատարմագրված մասնագիտությունների գծով» բառերով,
- 11-րդ կետում «նորով» բառից հետո լրացնել «, որի դեպքում տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ» բառերը,
- 13-րդ կետից հետո լրացնել 14-րդ և 15-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ՝
«14. Դիպլոմը կորցրած կամ խոտանված՝ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտին, ուսումնական հաստատության լուծարման դեպքում, համապատասխան փաստաթղթերի (հայտարարություն թերթում, տեղեկանք ոստիկանությունից` դիպլոմի կորստի վերաբերյալ) առկայության դեպքում և արխիվային հիմքերը ստուգելուց հետո կրթության պետական կառավարման լիազորված մարմինը շրջանավարտի դիմումի համաձայն նրան հատկացնում է Դիպլոմ կրկնօրինակ: Տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը»:
«15. Կորցրած ավարտական փաստաթղթերի կրկնօրինակներում համապատասխան բառերի («Դիպլոմ», «Դիպլոմի հավելված») վրա սև թանաքով պարտադիր է «Կրկնօրինակ» նշումը:»:
- Հավելված 3-ում՝
- 8-րդ կետի 2-րդ պարբերությունը լրացնել նոր՝ հետևյալ նախադասությամբ. «Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից տրամադրվող կրկնօրինակի վրա դրվում է գլխավոր քարտուղարի ստորագրությունը և նախարարության կնիքը:»,
- 10-րդ կետում «նորերով» բառից հետո լրացնել «, որի դեպքում տրամադրվում է դիպլոմի կրկնօրինակ» բառերը:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱՐԱՐ՝ Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
-
Քննարկվել է
17.11.2023 - 03.12.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1817
Տպել