Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«______»__________________  2017 թվականի  N_________Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1229-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի և պետական գրանցման ենթակա սննդամթերքի ցանկը հաստատելու մասին» N 1229-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություն և լրացումները․

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, պետական գրանցման ենթակա սննդամթերքի, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող նյութերի և Հայաստանի  Հանրապետությունում  սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ու պետական գրանցման ենթակա այլ արտադրանքի (ապրանքների) ցանկը հաստատելու մասին».

2) որոշման նախաբանում «11-րդ կետով» բառերից հետո լրացնել «և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով`» բառերը.

3) որոշման 1-ին կետում լրացնել նոր 3-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«3) Հայաստանի  Հանրապետությունում  սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) և պետական գրանցման ենթակա այլ արտադրանքի (ապրանքների)  ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի».

4) որոշման  մեջ լրացնել նոր 4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«4. Սույն որոշման 3-րդ հավելվածում նշված արտադրանքի (ապրանքների) նկատմամբ սանիտարահամաճարակային հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազոր մարմին, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածում նշված արտադրանքի (ապրանքների) սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնին, իսկ պետական գրանցում իրականացնող լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` համաձայն «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջների:»

5) որոշումը լրացնել նոր N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՔՍՏԸ ԿԱՐԴԱՑԵՔ ԿՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ:

  • Քննարկվել է

    08.01.2018 - 26.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9142

Տպել