Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարներիի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան` «2024 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (ekamut@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-242 հեռախոսահամարով:

 

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

01.12.2023 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2188

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

40. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6479/about) հիմնավորում բաժնում նշված է, որ. «2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման նախագծին առնչվող նյութերի էլեկտրոնային տարբերակը ներկայացված է «Ֆայելեր» հատվածում, մինդեռ այդ կայքում չգտանք այդ հատվածը և ֆայլերը:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամ 39. Հանրային քննարկման դրված «Երևան համայնքում 2024 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի (https://www.e-draft.am/projects/6479/about) վերաբերյալ կարծում ենք, որ. 1) Սույն նախագծով նախատեսված արտոնություններն իսկապես ունեն մարդասիրական ու սոցիալական բնույթ, 2) Այդուհանդերձ կարծում ենք, որ.  Նախագծի 1-ին մասի 7) ենթակետով նախատեսված արտոնությունը՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամություն ունեցող անձի կամ այդպիսի հաշմանդամություն ունեցող անձին կամ հաշմանդամություն ունեցող երեխա (այսուհետ` հաշմանդամություն ունեցող անձ) փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար հակասահմանադրական ու ապօրինի է, քանզի հենց ինքը ավտոկայանատեղի տեղական վճարը, հակասահմանադրական ու ապօրինի է: Հետևապես առաջարկում ենք, որպեսզի այդ կետը հանվի նախագծից: Այդ դեպքում թեև համայնքային բյուջեն կտուժի ավելի քան 1.2 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչը կազմում է նախատեսվող տեղական վճարների 20.1 տոկոսը, սակայն կարծում ենք, որ սահմանադրականությունն ու օրինակությունը ավելի բարձր են համայնքային բյուջետային միջոցները լրացնելու քաղաքականությունից,  թեև սույն նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախկինում Երևանի քաղաքապետին ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ դիմումներով ու գրություններով առաջարկվել կամ խնդրվել է, որպեսզի ավտոկայանտեղերում նախատեսել վերջիններիս համար հատուկ հատվածներ, այդուհանդերձ դրանք չեն բավարարվել և շրջանառության մեջ դրված ոչ մի նախագծով չի նախատեսվում այդպիսի միջոցառում: Թեև նախագծում նշված է, որ կան այդպիսի հատկացված տարածքներ, սակայն դրանք շատ քիչ են և չեն բավարարում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Հատկապես դրանք հատկացված չեն հատկապես վճարովի կայանատեղի համարվող կարմիր գծերի տարածքում: Դրա հետ մեկտող լուրջ խնդիր է հաշմանդամություն ունեցող անձանց ավտոմեքնենաների հաշվառումը և դրանց սեփականատերերին հատուկ ցուցանակներով ապահովումը, ինչը թույլ կտար այդ անձանց ազատորեն կայանել իրենց հատկացված հատուկ տեղերում:  Նախագծով նախատեսված է որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար 2024 թվականի՝ մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանված տեղական վճարի դրույքաչափի նկատմամբ սահմանվում է արտոնություն 50 տոկոսի չափով: Մեր կարծիքով այդ արտոնությունն իրավաչափ չէ, քանզի ըզտ մեզ այդպիսի ավտոմոբիլ ձեռք բերող անձանց համար այդպիսի չնչին վճար կատարելը խնդիր չէ և պետք չէ դրանով նվազեցնել բյուջետային միջոցները:

Տեսնել ավելին