Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

«     »  «                       »   2023թ.                                                                             N       - Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 71-րդ, 72-րդ, 73-րդ, 74-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածով.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել՝

1)   Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն՝

ա)  եկամուտների գծով՝ 96,654,075.5 հազ. դրամ,

բ)   ծախսերի գծով՝ 96,932,528.2 հազ. դրամ,

գ)   դեֆիցիտը (պակասուրդը) 278,452.7 հազ. դրամ։

2) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերի եկամուտներն՝ ըստ ձևավորման աղբյուրների՝ համաձայն N 1 հավելվածի.

3) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումներն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի.

4) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի.

5)  Երևանի 2024 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն N 4 հավելվածի.

6)  Երևանի 2024 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի.

7) Երևանի 2024 թվականի բյուջեի վարչական և ֆոնդային մասերից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 6 հավելվածի.

8)  Որոշման N 6 հավելվածով հաստատված հատկացումների վերծանումը՝ ըստ Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների)՝ համաձայն N 7 հավելվածի:

  1. Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության տարածաշրջանային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Երևանի էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլ վարկային և դրամաշնորհային (պատվիրակված լիազորություններ)» ծրագրերի իրականացման համար հատկացնել 4,687,087.1 հազար դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով:
  2. Թույլատրել Երևանի քաղաքապետին սահմանել սույն որոշմամբ հաստատված.
  • առողջության ապահովագրության ծրագրով նախատեսված ծառայությունների ցանկը, շահառուների որոշման չափորոշիչները և իրականացման կարգը,
  • բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհների և սուբսիդիաների համար նախատեսված հոդվածներով հատկացումների վերծանումը՝ ըստ ստացող կազմակերպությունների։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ         ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ

 

 

  • Քննարկվել է

    20.11.2023 - 05.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Երևանի քաղաքապետարան

Հանրային քննարկում

01.12.2023 15:00

Հանրային քննարկումների ընթացքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6497

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

34. Երեւան քաղաքի 2024 թ. բյուջեի նախագիծը, ինչպես նախորդ տարիների բյուջեների նախագծերը, կազմված չեն ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: Այս մասին մենք բազմիցս բարձրաձայնել էնք նախկին հանրային քննարկումների ժամանակ: Փաստորեն Երևանի քաղաքապետարանը խուսափում է կատարել բյուջետային գործընթացի կարգավորման, պետական ու համայնքային բյուջեները ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ կազմելու մասին հետևյալ փաստաթղթղերի պահանջները, ինչը էապես դժվարեցնելու է իրականացնել այդ ծրագրերի մոնիթորինգը և գնահատելու դրանց կատարման արդյունքներն ու ներառականությունը.  ՀՀ վարչապետի 2020 թ․ հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 5-Ա որոշումը ,  ՀՀ ֆինանսների նախարարի 2017 թ. հունիսի 23-ի թիվ 311-Ա հարմանը «Հայաստանի Հանրապետությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ամբողջական ներդրման ռազմավարության շրջանակներում մեթոդական ուղեցույցները հաստատելու մասին»,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված համապատասխան մեթոդական ուղեցույցները ,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «ՀՀ տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքները,  և այլ իրավական նորմատիվ ակտեր: Այս առումով հարկ է հաշվի առնել հետևյալ հանգամանքը, որ ըստ մեր կարծիքի.  պետական բյուջեն և համայնքների բյուջեները կազմելով ՀՀ համախմբված բյուջեն, պետք է կազմվեն նույն մեթոդաբանությամբ,  Ծրագրային ձևաչափով բյուջետավորման նպատակն է պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, բյուջետային գործընթացում թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների ապահովումը: Վերոհիշյալի մասին նշել էինք նաև նախորդ տարվա հանրային քննարկման ժամանակ, սակայն այդպես էլ չարժանացանք համապատասխան ստորաբաժանման հետ մանրակրիտ քննարկման: Ըստ այդմ առաջարկում ենք բարձրացված խնդրի մասնագիտական քննարկման անցկացում համապատասխան ստորաբաժանումների մասնագետների հետ:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

33. Մեզ անհասկանալի են թվում Ծրագրով նախատեսված Ինքնակամ կառույցների քանդում ծրագրով նախատեսված ծախսը: Հարց է առաջանում, միթե չի կարելի այդ ծախսերն իրականացնել իրավախախտ կառուցապատողների հաշվին: Ինչու նրանց փոխարեն պետք է վճարեն Երևանի պարտաճանաչ հարկատուները: Կարծում ենք, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ պետք է համապատասխան պատասխանատվության միջոցներ նախատեսվեն գործող օրենսդրության մեջ և այդ ծախսերը հանել Բյուջեի նախագծից: Այդ գումարները կարելի է օգտագործել ավելի նպատակային, օրինակի համար մեր կողմից վերոհիշյալ կետերում նշված առաջարկությունների իրականացման համար: Հետևապես առաջարկում են այդ ծախսային հոդվածը հանել Բյուջեի նախագծից:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

29.11.2023

32. Մեզ խիստ խնդրահարույց են թվում Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ծրագրով նախատեսված ծախսերը՝ այն դեպքում, երբ Երևանի բազմաթիվ բազմահարկ բնակելի շենքերում արդեն փակվել են աղբամուղները և այդտեղ կուտակված և լքված աղբ վաղուց չկա: Ընդ որում, Բյուջեում նախատեսվել են ևս 2 ծախսային ծրագրեր՝ ուղղված աղբահանությանը և սանիտարական մաքրմանը: Դրանցից մեկով նախատեսված է իարականացնել Աղբահանություն և սանիտարական մաքրում ծրագիրը, իսկ եկրորդով՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պահպանման ծախսեր ծրագրով նախատեսվել է 4,6 մլրդ դրամ հատկացնել Երևան քաղաքի աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներին: Մեր կարծիքով Բյուջեի նախագծից պետք է հանվի Աղբամուղերի սպասարկման և շինարարական աղբի տեղափոխման ծառայություններ ըստ մեզ կրկնվող և ըստ էության կոռուպցիոն ծրագիրը և դրա համար նախատեսված միջոցներն ուղղել առավել կարևոր ծրագրերի իրականացմանը:

Տեսնել ավելին