Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N259 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր

«Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝  նշվել է պետական հաշվառում իրականացնող լիազոր մարմինը, պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների ցանկի վերանայման և հաստատման ժամկետը, առաջարկվել է մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակների և տեսակների հաշվարկման մեթոդը, վարչական վիճակագրական հաշվետվությունների  ներկայացման էլեկտրոնային տարբերակը, նոր, վերակառուցվող և ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունները մինչև գործարկումը  լիազոր մարմին ՕՊՕ-ի հաշվարկի ներկայացումը:

Նախագծի ընդունումը կնպաստի մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառման տվյալների հստակեցմանը և որակի բարելավմանը, ինչն իր հերթին կկատարելագործի այս բնագավառում  միջազգային պարտավորությունների կատարումը, մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազան:

Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած  ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշումը, ինչը պայմանավորված է  «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմամբ:

  • Քննարկվել է

    17.11.2023 - 02.12.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2671

Տպել