Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 993-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 1112-Ա որոշմամբ հաստատվել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-281-Ն և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 12-ի ՀՕ-282-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։ Նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսվել է՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 2-րդ տասնօրյակը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ցանկի 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ կատարել լրացումներ։
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
2023 թվականի սեպտեմբերի 12-ի ընդունվել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-281-Ն օրենքը։ Օրենքում նախատեսված իրավակարգավորման համաձայն խստացվել են սպանդանոցային ծագման մթերքի պարտադիր պահանջները՝ տարածվելով սննդի շղթայի բոլոր փուլերի, ինչպես նաև հանրային սննդի ծառայություններ մատուցողների վրա:
Վերոգրյալ Օրենքով սահմանված պահանջի լիարժեք ապահովման նպատակով անհրաժեշտ է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում սպանդանոցների հասանելիության ապահովման հետ կապված սահմանել բնակավայրերում փոքր տիպի սպանադային տարածքների նվազագույն պահանջներ, որպեսզի այն լինի մատչելի և հասանելի բնակչության համար։ Այս համատեքստում անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ կատարել լրացումներ՝ սահմանելով նոր պահանջներ:
- Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 993-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովի ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 8-ի N 1112-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի կատարումը, միաժամանակ որոշման ընդունմամբ կսահմանվեն բնակավայրերում փոքր տիպի սպանդային տարածքին ներկայացվող նվազագույն պահանջները, ինչի արդյունքում կապահովի հասանելիությունը և մատչելիությունը և արդյուքում նվազագույնի կհասնի ոչ սպանդանոցային ծագման սպանդային մթերքի ի հայտ գալու հավանականությունը առևտրի օբյեկտներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում: