Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 4-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 4-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հունիսի 10-ի թիվ 13-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության կարգը և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության ծառայողների վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանների նախագծերի ընդունման

 

1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մինչև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքի ընդունումը «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում էր՝ «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգին համապատասխան»: Նույն հոդվածի 7.1-րդ մասը սահմանում էր՝ «Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը սահմանվում են Ոստիկանության պետի հրամանով»:

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-461-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում ընդունելության կարգը, ինչպես նաև մանդատային և ընդունող հանձնաժողովների գործունեության կարգերը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի՝ ներքին գործերի նախարարի հրամանով:

Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ուժը կորցրած ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2006 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 8-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 4-Ն, 2015 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության ընդունող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 13-Ն, 2012 թվականի մայիսի 18-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելության և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 8-Ն հրամանները և դրանցով կարգավորվող հարաբերությունները կարգավորել ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով:

Բացի այդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 6.2-րդ մասով, որը սահմանում է՝ «Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո»: Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է կարգավորել քրեական ոստիկանի պաշտոնում նշանակվելու համար նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության առանձնահատկությունները, ինչպես նաև ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման առանձնահատկությունները:

 

2․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով առաջարկվում է ընդունել «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 4-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությյան ընդունող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանելու և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2015 թվականի հունիսի 10-ի թիվ 13-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությյունում դիմորդների ընդունելության կարգը և վերապատրաստման մրցույթի անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մայիսի 18-ի թիվ 8-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության ծառայողների վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանները:

Հրամաններով նախետոսվող կարգավորումները հիմնականում համարժեք են գործող կարգավորումներին, կատարված փոփոխությունները պայմանավորված են ներքին գործերի նախարարության ձևավորմամբ (օրինակ, ուսումնական հաստատության ենթակայության փոխանցում ոստիկանությունից Լիազոր մարմնին, ոստիկանության պետի լիազորությունների փոխանցում Լիազոր մարմնի ղեկավարին):

Բացի այդ, գործող կարգավորման համաձայն, մանդատային հանձնաժողովի կողմից դիմորդին ընդունելության քննություններին մասնակցությունը չթույլատրելու հիմքերի շրջանակն ավելի նեղ է, քան «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված՝ ոստիկանությունում ծառայության անցնելուն խոչընդոտող պայմանների շրջանակը : Այդ հակասությունը վերացնելու համար նախագծով առաջարկվում է մանդատային հանձնաժողովի գործունեության կարգում ոչ թե սպառիչ թվարկել  մանդատային հանձնաժողովի կողմից դիմորդին ընդունելության քննություններին մասնակցությունը չթույլատրելու հիմքերը, այլ հղում անել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածին:

 

3․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի, 55-րդ 7-րդ և 7.1-րդ մասերի հիման վրա ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կարգավորել Լիազոր մարմնի ուսումնական հաստատության ընդունող և մանդատային հանձնաժողովների գործունեության կարգերը, ինչպես նաև ընդունելության և համապատասխան պաշտոններում նշանակվելու նպատակով վերապատրաստման, ներառյալ՝ վերապատրաստման մրցույթի հետ կապված հարաբերությունները:

 

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    16.11.2023 - 01.12.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1725

Տպել