Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,   «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

     Իրավաբանական անձանց պետական գրանցում և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն կողմից վարվող տեղեկատվական համակարգում առկա տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ ներկայումս առաջացել է այնպիսի իրավիճակ, երբ տեղեկատվական համակարգում ներառված են տվյալներ որոշ անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:

Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ ճանաչել այդպիսի անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց հաշվառումը կամ գրանցումը՝ ապահովելով նրանց կողմից գործունեության իրականացումը, այդ թվում՝ առկա իրավունքների և պարտավորությունների իրականացումը (շարունակականությունը):

 

  1. Նախագծի նպատակը և ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է.

  1. Ստեղծել իրավական հիմքեր այն անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:
  2. Ստեղծել իրավական հիմքեր այն իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու համար, որոնց վերաբերյալ տվյալները տեղեկատվական համակարգում ներառված են, սակայն պետական միասնական գրանցամատյանում գրառումներ առկա չեն:
  3. Սահմանել անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը ճանաչելու կամ իրավաբանական անձանց պետական գրանցումը ճանաչելու կարգի առանձնահատկությունները:

 

  1. Նախագիծը մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության և լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանալու մշակել անհաղթահարելի ուժով` արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված հարկի կամ հարկման բազայի նվազեցման կարգը, չափերը և ժամանակահատվածը սահմանելու վերաբերյալ Կառավարության որոշում:

Նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ծախսերում սպասվելիք փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերի մշակումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Քննարկվել է

    13.11.2023 - 28.11.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքաշինություն, Ֆինանսական

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2388

Տպել