ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2022 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-305-Ն օրենքի համաձայն «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի «3. Առողջապահության բնագավառ» բաժինը լրացվել է նոր 7-րդ և 8-րդ կետերով` բժշկական արտադրատեսակների արտադրություն, բժշկական արտադրատեսակների սպասարկում: Միաժամանակ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում փորձաքննություններն ու մասնագիտական դիտարկումներն իրականացնում է Կառավարության որոշմամբ (Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 1795-Ն որոշում) սահմանված փորձագիտական կազմակերպությունը (այսուհետ՝ Փորձագիտական կազմակերպություն): Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 19 հավելվածի 3-րդ կետով սահմանված ձևակերպումը համապատասխանեցնել վերոնշյալ իրավական ակտով սահմանված կարգավորումներին:
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման N 19 հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգավորումը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորմանը, այն է` սահմանել, որ «3. Բժշկական արտադրատեսակների սպասարկման, այլ վայրում ևս բժշկական արտադրատեսակների սպասարկման, բժշկական արտադրատեսակների սպասարկման վայրի փոփոխման լիցենզիաների կամ նոր ներդիրի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1795-Ն որոշմամբ սահմանված փորձաքննություն իրականացնող կազմակերպության (այսուհետ` փորձաքննություն իրականացնող կազմակերպություն) կողմից տրված դրական փորձագիտական եզրակացության հիման վրա:»:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի թիվ 867 որոշման 19-րդ հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգավորումը կհամապատասխանեցվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորմանը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը համապատասխան ռազմավարական փաստաթղթերից չի բխում:
-
Քննարկվել է
09.11.2023 - 24.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 2662
Տպել