Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նելի Ղարիբյան 20.11.2023 17:10:41 | Նախատեսվող փոփոխության համաձայն՝ դպրոցի խորհրդի լիազորություններից հանված է ուսուցչի թափուր տեղի մրցույթի կարգի հաստատումը, մինչդեռ տնօրենի գործառույթներում առկա է հետևյալ կետը << Նախարարության հաստատած՝ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար անցկացվելիք մրցույթի կարգը>>։ Առաջարկում եմ ՝ ուղղել հակասությունը։ | Կանոնադրության մեջ՝ տնօրենի գործառույթներում խորհրդի՝ տվյալ գործառույթն ամրագրելով՝ դա խորհրդի լիազորությունների մեջ է մտնում: Եվ նույն որոշման մեջ այն կրկնելու անհրաժեշտություն չկա: | |
2 | Նելի Ղարիբյան 20.11.2023 17:10:41 | Առաջարկում եմ դպրոցի տնօրենի լիազորությունների ցանկում՝ <<Համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական աշխատողների, օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալի, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (առարկայական մեթոդական միավորումների) ղեկավարների, դասղեկների ընտրությունը>> նախադասության մեջ <<Օպերատոր>> բառը փոխարինել <<Էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետ>> բառերով։ | Ձեր առաջարկն ընդունվել է, շնորհակալություն: |