«Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ----՚ ---------------------------- 2018 ԹՎԱԿԱՆԻ N ------ -Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հավանություն տալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրին` համաձայն հավելվածի:
- Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել, որ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը միջոցառման համար պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնի տեղեկատվություն Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի մասին՝ բացառությամբ այն միջոցառումների, որոնց պատասխանատու մարմինը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն է: Տեղեկատվության մեջ պետք է մանրամասն արտացոլվեն իրականացված կամ իրականացվող միջոցառումները և դրանց ազդեցությունը, մասնավորապես, միջոցառման կատարման արդյունքում ընթացակարգերի, դրանց ժամկետների և (կամ) ծախսի կրճատման վրա:
- Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ամփոփել ներկայացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր ամսվա 10-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության ---- թվականի N ----
որոշման
ծրագիր
Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018 թվականի միջոցառումների
|
Առաջարկվող միջոցառումը |
Նպատակը |
Պատասխանատու մարմինը |
Կատարման ժամկետը |
Միջոցառման իրականացման համար պահանջվող գումարի աղբյուրը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
1. Ընկերությունների հիմնում |
||||||
1) |
Ընկերությունների գրանցման հետ միաժամանակ բանկային հաշվի բացման հնարավորության ստեղծում |
Մեկ պատուհան-մեկ կանգառ սկզբունքի կիրառում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
31.10.2018 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2) |
Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով իրականացման, այդ թվում ընկերությունների կանոնադրության և այլ փոփոխությունների (վերակազմավորում, լուծարում և այլն) կատարման հնարավորության ստեղծում։ |
Իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացի մատչելիության և հասանելիության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.10.2018 |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
3) |
Իրավաբանական անձի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու անհրաժեշտության բացակայության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում
|
Գործարար շրջանառության մեջ կնիքի կիրառության հնարավորինս բացառում |
ՀՀ արդարադատության նախարարություն «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2. Շինարարական թույլտվություններ |
||||||
1) |
Երևանի քաղաքապետարանի Մեկ պատուհան դիմումները մուտքագրվելուց հետո, քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում կառուցապատողներին՝ սահմանված ժամկետների ու պահանջների ապահովմամբ։ |
Գործող կարգավորումների ժամկետների պահպանման միջոցով շահառուների վստահության բարձրացում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) |
շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2) |
Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներում՝ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացներին ու վարչարարությանը լիարժեք տիրապետող մասնագետների ապահովում |
Ակնկալվում է երաշխավորել դիմումատուների նկատմամբ իրավաչափ վարչարարության իրականացումը |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
|
30.01.2018թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
3) |
Կառուցապատման թույլտվությունների տրման գործընթացների հանրային իրազեկում |
Գործող կարգավորումների շրջանակում շահառուների իրավունքների լիարժեք իրացման նպատակով իրազեկվածության բարձրացում |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
4) |
Նախագծման թույլտվության (Ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրման փուլում ՝անհրաժեշտ տեխնիկական պայմանները լիարժեք և սահմանված ժամկետներում՝ Նախագծման թույլտվության հետ միաժամանակ, «Մեկ պատուհան» գրասենյակներից կառուցապատողներին տրամադրում
|
Գործող կարգավորումների շրջանակում շահառուների համար հնարավորինս կրճատել վարչարարական ընթացակարգերը |
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ (hամաձայնությամբ)
«Վեոլիա ջուր» ՓԲԸ (hամաձայնությամբ)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (hամաձայնությամբ)
|
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
5) |
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգում փոփոխությունների և լրացումների իրականացում, կրճատելով քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման համար պահանջվող քայլերը և ժամանակատարությունը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը։ |
Սահմանել քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու և ընթացակարգին մասնակից բոլոր մարմինների և կազմակերպությունների համար փոխադարձ ընդունելի և կառուցապատողների համար պարզ և հստակ ընթացակարգ։ |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
«Հայաստանի էլեկտրական ցանցեր » ՓԲԸ (hամաձայնությամբ)
«Վեոլիա ջուր» ՓԲԸ (hամաձայնությամբ)
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ (hամաձայնությամբ)
|
30.03.2018թ.
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
3. Էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացում |
||||||
1) |
Էլեկտրամատակարարման ցանցին միացման սահմանված ժամկետների ապահովում |
Ակնկալվում է ապահովել միացման օրերի փաստացի տևողության համապատասխանեցումը իրավական ակտով սահմանված ժամկետներին |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
|
Սկսած 08.01.2018թ.-ից |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2) |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավտոմատ մոնիթորինգի և էլեկտրամատակարարման վերականգնման մեխանիզմների ներդրում |
Էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման համակարգերի ներդրում |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)
|
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի №414Ա և 2017 թվականի նոյեմբերի 15-ի №489Ա որոշումներով սահմանված ժամկետներում |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ միջոցների հաշվին |
|
3) |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավտոմատ մոնիթորինգի և էլեկտրամատակարարման վերականգնման մեխանիզմների ներդրման ժամանակացույցի տրամադրում՝ առանձնացնելով Երևան քաղաքը |
Էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման համակարգերի ներդրում |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)
|
20.02.2018թ․ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
4) |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ավտոմատ մոնիթորինգի և էլեկտրամատակարարման վերականգնման մեխանիզմների ներդրման ժամանակացույցին համապատասխան իրակացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության ներկայացում |
Էլեկտրական էներգիայի հաշվառման և հսկման համակարգերի ներդրման ընթացքի վերաբերյալ մշտադիտարկման իրականացում
|
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (համաձայնությամբ)
|
Եռամսյակային պարբերականությամբ մինչև եռամսյակին հաջորդող 2-րդ ամսվա 10-րդ աշխատանքային օրը |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
4. Սեփականության գրանցում |
||||||
1) |
Անշարժ գույքի գործարքները պարտադիր նոտարական վավերացման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2) |
Անշարժ գույքի հետ կապված գործարքների տեսակների և Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացում՝ ներկայացնելով դրանց առավելությունները |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում
|
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
5. Վարկերի ստացում |
||||||
1) |
Ապահովված իրավունքի իրավական կիրառության ապահովում գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի և եկամուտների նկատմամբ՝ անկախ պայմանագրում նախատեսված լինելու հանգամանքից |
Ապահովված պարտատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2018թ․ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
2) |
Ապահովված իրավունքի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու իրավական կարգավորման կիրառության ապահովում՝ սահմանելով դատարանի որոշմամբ այդ գույքը ֆինանսական առողջացման ծրագրում ներգրավելու հնարավորություն |
Պարտապանի և ապահովված պարատիրոջ շահերի պաշտապանության հավասարակշում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.11.2018թ․ |
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
3) |
Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
|
6. Փոքր բաժնետերերի պաշտպանություն |
|||||
1) |
Փոքր բաժնետերերի պաշտպանության նպատակով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների իրականացում։ |
Ակնկալվում է ամրապնդել փոքր բաժնետերերի (փայատերերի) շահերի պաշտպանության մեխանիզմը, ապահովել փոխկապակցվածության և շահագրգռվածության առկայությամբ կնքվող գործարքների թափանցիկությունը, բարձրացնել ընկերությունների թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը: |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
7. Հարկերի վճարում |
|||||
1) |
ԱԱՀ դեբետային գումարների վերադարձի իրականացում հնարավոր կարճ ժամկետներում, մասնավորապես՝ դիմումը ստանալուց հետո 4 շաբաթվա ընթացքում։ |
Ակնկալվում է հնարավորինս արագ ապահովել ԱԱՀ դեբետային գումարների ստացումը։ |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներ
|
2) |
Տնտեսավարող սուբյեկտների կողմից 2017 թվականի 4-րդ եռամսյակի բնապահպանական և բնօգտագործման հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման ուղղությամբ աշխատանքների իրականացում։ |
Ակնկալվում է կրճատել հարկ վճարողների կողմից ներկայացվող փաստաթղթերի կազմման ժամանակը: |
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ բնապահպանության նախարարություն |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
8. Արտաքին առևտուր |
|||||
1) |
Արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ժամանակատարության, ծախսատարության և մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի) վերաբերյալ հաշվառման իրականացում |
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
|
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ժամանակատարության, ծախսատարության և մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի) կրճատման ուղղված միջոցառումների իրականացում |
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
|
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում
|
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ՀՀ ֆինանսների նախարարություն
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
9. Պայմանագրերի կիրարկում |
|||||
1) |
Pro-bono իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց խրախուսման մեխանիզմների ներդնում: |
Արդարադատության մատչելիության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն
|
30.09.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Պարզեցված վարույթի կարգով քաղաքացիական գործերի քննության նախատեսում: |
Քաղաքացիական գործի քննության ժամկետների կրճատում, արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Դատական գործերի վարման էլեկտրոնային համակարգի զարգացում: |
Արդարադատության մատչելիություն, գործերի քննության ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2018թ. |
Պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ |
4) |
Դատական տեղեկատվական համակարգի կատարելագործում: |
Տեղեկատվության հասանելիություն, դատավարական փաստաթղթերի մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում
|
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2018թ. |
Պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
5) |
Դատարանի կողմից էլեկտրոնային եղանակով դատավարական փաստաթղթեր առաքելու հնարավորության նախատեսում: |
Արդարադատության մատչելիություն, ժամանակային ծախսերի նվազեցում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
30.09.2018թ. |
Պետական բյուջե, օրենքով չարգելված այլ միջոցներ |
6) |
Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում: |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում
|
ՀՀ արդարադատության նախարարություն
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
10. Սնանկության ճանաչում |
|||||
1) |
Սնանկության դատարանի՝ որպես մասնագիտացված դատարանի ստեղծում |
Գործերի առավել որակյալ քննության ապահովում |
ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ դատական դեպարտամենտ (համաձայնությամբ) |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2) |
Պետական մարմինների տեղեկատվական բազաներին սնանկության կառավարիչների՝ էլեկտրոնային հասանելիության ապահովում |
Սնանկության կառավարիչների աշխատանքի դյուրացում և արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
3) |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից իր համար անբարենպաստ պայմանագրերի կատարումից հրաժարվելու հնարավորության նախատեսում |
Ֆինանսական առողջացման ծրագրի արդյունավետ իրագործում և տնտեսվարող սուբյեկտի բնականոն գործունեության վերականգնում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
4) |
Սնանկության վարույթի ընթացքում կատարվող գործողությունների համար հստակ ժամկետների սահմանում
|
Սնանկության վարույթի արդյունավետության բարձրացում և ժամկետների կրճատում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
5) |
Պարտատերերի առանձնացում ըստ դասերի
|
Պահանջների բավարարման արդյունավետության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
6) |
Սնանկության վարույթի ընթացքում պարտապանի կողմից վարկեր ստանալու հնարավորության նախատեսում |
Ֆինանսական առողջացման արդյունավետ իրականացում, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների իրականացում |
ՀՀ արդարադատության նախարարություն |
31.03.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
7) |
Շահառուների շրջանում իրականացված բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում |
Գործող կարգավորումների առավալելություններից օգտվելու նպատակով շահառուների իրազեկվածության բարձրացում |
ՀՀ արդարադատության նախարարություն
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) |
Սկսած 10.01.2018թ.-ից շարունակական
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
11. Այլ միջոցառումներ |
|||||
1) |
Բարեփոխումներին աջակցելու նպատակով պետություն-մասնավոր հատված համագործակցության ոլորտային խմբերի ձևավորում: |
Երկխոսության միջոցով վեր հանել ոլորտում առկա խնդիրները և համատեղ ջանքերով մշակել խնդիրների լուծնան կարճաժամկետ և երկարաժամկետ միջոցառումներ։ |
ՀՀ արդարադատության նախարարություն Իրավական բարեփոխումների ոլորտային խումբ Իրավաբանական անձանց գրանցման և անհատ ձեռնարկատերերի հաշվառման գործընթացների բարելավման ոլորտային խումբ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Գործարար միջավայրի կարգավորման որակի բարձրացման և Մրցակցության զարգացման և հակամենաշնորհային քաղաքականության բարելավման ոլորտային խմբեր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե
Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)
Քաղաքաշինության ոլորտում իրականացվող գործունեության իրավական կարգավորման կատարելագործման և էներգետիկ ենթակառուցվածքների հասանելիության բարձրացման ոլորտային խումբ
ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՀ ֆինանսների նախարարություն
Մաքսային և հարկային վարչարարության կատարելագործման ոլորտային խմբեր
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման ոլորտում մատուցվող պետական ծառայությունների որակի բարձրացման ոլորտային խումբ |
28.02.2018թ. |
Ֆինանսավորում չի պահանջվում |
-
Քննարկվել է
29.12.2017 - 18.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Հանրային քննարկում
18.01.2018 10:45
mmuradyan@mineconomy.am
Դիտումներ` 9789
Տպել