ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
______ ___________ 2023 թվականի N ______-Ն
ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշման N 2 հավելվածի 5․1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի սկզբունքների հիման վրա համակարգի ներդրման թույլտվության կամ մերժման ընթացակարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
___________-ի N _____-Ն որոշման
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ
ՆԵՐԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԵՐԺՄԱՆ
1․ Սույն ընթացակարգով կարգավորվում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի հիման վրա եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու հետ կապված հարաբերությունները:
2․ Կենդանական և բուսական ծագման սննդամթերք արտադրող սննդի շղթայի օպերատորները (այսուհետ՝ օպերատոր) նախքան արտադրական օբյեկտի պետական գրանցման մասին լիազոր մարմին դիմում ներկայացնելը և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացնում են վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի համակարգի (այսուհետ՝ ՎՎՀԿԿ) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի վերաբերյալ տեղեկատվություն՝ եզրակացություն ստանալու նպատակով։ Արտադրական օբյեկտի պետական գրանցումը և սննդի շղթայի օպերատորների բազայում գրանցվելը իրականացվում է միայն եզրակացության առկայության դեպքում։
3․ Եզրակացությունը տրվում է լիազոր մարմնի կողմից՝ օպերատորի դիմումի հիման վրա:
4․ Եզրակացություն ստանալու համար օպերատորը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` դիմումատու) առձեռն, կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- դիմում` համաձայն N 1 ձևի.
- ներդրված ՎՎՀՀԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն և հաստատված պլանը․
- լիազորված անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրի պատճենը։
5․ Լիազոր մարմինը փաստաթղթերը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն կամ էլեկտրոնային եղանակով հաստատում է փաստաթղթերի ստացման, դրանց լիարժեքության կամ թերի լինելու փաստը։
6․ Լիազոր մարմինը սույն կարգի 4-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում իրականացնում է վարչական վարույթ՝ դրանց սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով և համապատասխանելու դեպքում տալիս է եզրակացություն` համաձայն N 2 ձևի:
7․ Վարչական վարույթն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
8․ Լիազոր մարմնի կողմից դիմումը հետ է վերադարձվում, եթե պահանջվող տեղեկատվությունը թերի է և տրվում է 3 աշխատանքային օր՝ թերությունները վերացնելու համար։
9․ Սահմանված պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում՝ դիմումատուին տրվում է դրանք շտկելու մասին հանձնարարական, որի ժամկետը համաձայնեցվում է դիմումատուի հետ։
10․ Հանձնարարականում նշված ժամկետում անհամապատասխանությունները վերացնելուց հետո՝ դիմումատուն 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնին գրավոր ծանուցում է հանձնարարականի կատարման և հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու մասին: Ծանուցման մեջ նշվում են անհամապատասխանությունների վերացման փաստը և հայտնաբերված անհամապատասխանությունների վերացմանն ուղղված միջոցառումները:
11․ Լիազոր մարմինը վարչական վարույթի արդյունքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները վերացնելու մասին ծանուցումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է եզրակացություն ։
12․ Եզրակացությունը տրվում է անժամկետ։
13․ Եզրակացություն ստանալու մասին դիմումը մերժվում է լիազոր մարմնի որոշմամբ` սույն կարգով սահմանված պահանջներին անհամապատասխանությունները վերացնելու մասին հանձնարարականը չկատարելու դեպքում։
14․ Եզրակացություն ստանալու համար ներկայացված դիմումը մերժելու մասին որոշումը` մերժման հիմքերի նշմամբ, լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով կամ առձեռն տրամադրում է դիմումատուին:
15․ Դիմումատուն եզրակացությունը ստանալու մասին դիմումի մերժման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վարչական կամ դատական կարգով։
16․ Եզրակացությունը կորցնելու դեպքում՝ լիազոր մարմնի կողմից տրամադրվում է եզրակացության կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
Դ Ի Մ ՈՒ Մ
ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԼԱՆԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ ԱՐՏԱԴՐՈՂ
ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիմող` |
_________________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, |
_______________________________________________________________
հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն)
_______________________________________________________________
գործունեության ոլորտը (տեսակը)
Հասցե՝ |
________________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)
|
փԱՍՏԱՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ վայրը` |
________________________________________________________ |
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը
____________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը
____________________________________
Խնդրում եմ տալ եզրակացություն ՎՎՀԿԿ համակարգի սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի և հաստատված պլանի վերաբերյալ ։ |
___________________________ (ոլորտը. տեսակը, ծավալը) |
|
|
Դիմումին կից ներկայացնում եմ փաստաթղթերը ___________________________________
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հետադարձ ծանուցման եղանակը` ___________________________________
(հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)
Դիմող |
______________________ (ստորագրությունը, առկայության դեպքում նաև կնիք) |
_____________________________________ (անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՎՏԱՆԳԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍԿՄԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ
ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԼԱՆԻ
N ____
Դիմումատու |
______________________________________________________ (իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) |
________________________________________________________________
Հասցե |
__________________________________________________ (իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
փԱՍՏԱՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ վայրը` |
__________________________________________________
|
Գործունեության ոլորտը (տեսակը) ____________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը _________________________________
Տեսչական մարմնի ղեկավար |
______________________ (ստորագրությունը) |
______________________________ (անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
-
Քննարկվել է
06.11.2023 - 21.11.2023
-
Տեսակ
Կարգ
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 3025
Տպել