Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻN 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ 2023 N -Ն

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻN
1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63–րդ հոդվածի 1–ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի
մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի
Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին»
N 1911-Ն որոշման N 9 հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի
«Աղյուսակ 1.»-ից և «Աղյուսակ 2.»-ից հանել 16-րդ կետը,
2) Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման պլանի «III. Մարալիկի տարածաշրջան»
բաժնում լրացնել 3.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ․
3.1 «Վերակազմակերպել  «Անիպեմզայի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝
այն միացնելով «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ որպես վերջինիս
բուժակ-մանկաբարձական կետ։ Վերակազմակերպման արդյունքում «Աղինի առողջության կենտրոն» պետական ոչ
առևտրային կազմակերպութունը կունենա 9 բուժակ-մանկաբարձական կետ՝ Շիրակավան, Լուսաղբյուր,
Իսահակյան, Ջրափի, Սարակապ, Հայկաձոր, Անիպեմզա, Բագրավան, Անիավան։
2․ Սահմանել, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Աղինի առողջության կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպութան միջոցների հաշվին:
3. Հայաuտանի Հանրապետության Շիրակի մարզպետին`
1) սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ավարտել սույն որոշմամբ նախատեսված՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրից բխող`
սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքների իրականացումը՝ Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական

անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման
մասին» օրենքի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջներին
համապատասխան,
2) սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել
հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Քննարկվել է

    03.11.2023 - 19.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2018

Տպել