Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

______  ________________ 2018 թվականի № _________ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի № 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին» №1486-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մարզական կազմակերպությունների և հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարներ սահմանելու մասին».

2) Որոշման 1-ին կետի «Սահմանել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող մարզական կազմակերպությունների աշխատողների պաշտոնային դրույքաչափերի լրավճարները՝ համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մարզական կազմակերպությունների և հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերին լրավճարները՝ համաձայն հավելվածի» բառերով:

  1. Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
  2. Որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
---------------------------  -----  -ի

 № --------  -Ն որոշման

 

«Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի

 № 1486-Ն որոշման

 

 

Լ Ր Ա Վ Ճ Ա Ր Ն Ե Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԵՎ ԱՅԼ

ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ

ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻՆ ՍԱՀՄԱՆՎՈՂ

 

  1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և այլ աղբյուրներից ֆինանսավորվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի մարզական կազմակերպություններում և հիմնարկներում աշխատող՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին և մրցանակակիրներին, ինչպես նաև նրանց մարզիչներին համապատասխան մարզական կազմակերպությունների և հիմնարկների համար նախատեսված հատկացումների հաշվին սահմանվում են ամսական լրավճարներ` հետևյալ չափերով`

1) օլիմպիական խաղերի չեմպիոններին` 100 հազար դրամ.

2) օլիմպիական խաղերի չեմպիոնների մարզիչներին` 50 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 4 տարի ժամկետով.

3) օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր մարզիկներին` 80 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազար դրամ` նրանց սաների մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 2 տարի ժամկետով.

4) օլիմպիական խաղերի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկներին` 60 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 30 հազար դրամ՝ նրանց սաների մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.

5) աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներին` 80 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 40 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 2 տարի ժամկետով.

6) Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկներին` 60 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 30 հազար դրամ՝ նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.

7) աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներ դարձած մարզիկներին` 40 հազար դրամ, իսկ նրանց մարզիչներին` 20 հազար դրամ` նրանց սաների մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով:

8) երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի մարզիչներին` 20 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.

9) երիտասարդների Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների աշխարհի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 18 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.

10) պատանիների աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն կամ երիտասարդների Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 15 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.

11) պատանիների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 12 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից ՝ 1 տարի ժամկետով.

12) Եվրոպական խաղերի կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերի հաղթող դարձած մարզիկի մարզիչներին` 30 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով.

13) Եվրոպական խաղերի կամ համաշխարհային ուսանողական մարզական խաղերի մրցանակակիր դարձած մարզիկի մարզիչներին` 20 հազար դրամ` նրանց սաների չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 1 տարի ժամկետով։»։

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    29.12.2017 - 13.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8136

Տպել