Վահե Եղոյան
08.11.2023
Ինչպես նաև ուշադրություն դարձրեք սպանդանոցից խանութ հասնող մսի տեղափոխման հարցը։ Երբեմն մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկով են տեղափոխում, որը անընդունելի է ըստ ինձ։
4 - Կողմ
5 - Դեմ
«Ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները, ինչը միտված է խստացնել վերահսկողությունը՝ բացառելով վտանգավոր արտադրանքի շուկայահանումը: Միաժամանակ նախագծի ընդունումը կնպաստի նաև սպանդային մթերքի վաճառքով զբաղվող տնտեսավարողների զգոնության բարձրացմանը՝ կանխելով վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը և մարդկանց կյանքին և առողջությանը վնաս հասցնելը:
Քննարկվել է
02.11.2023 - 17.11.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2686
Տպել08.11.2023
Ինչպես նաև ուշադրություն դարձրեք սպանդանոցից խանութ հասնող մսի տեղափոխման հարցը։ Երբեմն մարդատար ավտոմեքենաների բեռնախցիկով են տեղափոխում, որը անընդունելի է ըստ ինձ։
03.11.2023
Կրկին չարդարաձված պատրանք եք ստեղծում, թե սպանդանոցում կատարված մորթը բացառապես առողջ է ու անվտանգ, դա այդպես չէ, սպանդանոցից ևս կարող է ելքագրվել վտանգավոր միս, մսամթերք և այլ պրոդուկտներ։
03.11.2023
Սույն նախագծի ընդունումը առաջացնելու է հանրային ընդվզում անասնապահության արժեշղթայում ներգրաված ֆիզիկական և իրավաբանական անձանց շրջանում։ 2016 թվականին պետական մարմինների կողմից մեկնարկած պարտադիր սպանդանոցային մորթի անցում կատարելուն ուղղված քայլերն ու գործողությունները հիմնականում ձախողվում են թերի, անկատար լինելու պատճառով։ Սխալ քայլերով ճիշտ արդյունքի հանգելը հնարավոր չէ։ Մի սխալին գումարվում է ևս մեկը և դառնում են բազում սխալներ, սա հերթական սխալներից մեկն է։