Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենք
-
2 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)՝
1) 198-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, 200-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, 201-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից, 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից և 2-րդ մասի 2-րդ կետից, 205-րդ հոդվածի վերնագրից և 6-րդ մասից, 212-րդ հոդվածի 1-ին մասից, 215-րդ հոդվածի վերնագրից, 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերից հանել «և թերմալ» բառերը.
2) 205-րդ հոդվածի 3-րդ մասի «թերմալ» բառը փոխարինել «քաղցրահամ» բառով.
3) 215-րդ հոդվածի 5-րդ մասերից հանել «կամ թերմալ» բառերը։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Քննարկվել է
01.11.2023 - 17.11.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ջրային տնտեսություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2979
Տպել