Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պետական պահպանությունը ապահովվում է օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմամբ: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով ի թիվս այլ խնդիրների սահմանվել են Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության հիմնական խնդիրները՝

  1. իրենց իրավասության շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարին մասնակցելը.
  2. պահպանվող օբյեկտներում հանցագործությունները և այլ իրավախախտում-ները բացահայտելը, կանխելը և խափանելը:

Մինչև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի և ՀՀ վարչապետի 2023թ. մարտի 29-ի N 354-Լ որոշման ընդունումը Պետական պահպանության ծառայությունն ընդգրկված լինելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության կառուցվածքում և ունենալով գրասենյակի կարգավիճակ, շահագործում էր Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը:

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-611-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն), որի կառուցվածքը և կանոնադրությունը հաստատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023թ. N 354-Լ որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2023թ. մարտի 30-ից:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված ծառայության լիազորությունների և հանցագործություններն ու այլ իրավախախտումները բացահայտելու, կանխելու և խափանելու, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարելու խնդիրների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը, պահպանության իրականացման անընդհատության սկզբունքը, անհրաժեշտություն է առաջացել ծառայությունը ընդգրկել Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկերում:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ծառայությունն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշուման N 2 հավելվածով հաստատվող Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական պահպանության ծառայության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ծառայությունը կկազմակերպի լիազորությունների պատշաճ իրականացում:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի մեջ լրացում կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ» բաժնի վերջին նախադասությունից՝ «Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին» և Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի «Անվտանգության խորհրդի գրասենյակ» բաժնի 2-րդ կետի 4-րդ սյունյակից՝ «Պետական պահպանության խառայությունը Վարչապետին ենթակա կարգավիճակի տրամադրում՝ այն դուրս բերելով ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից»:

  • Քննարկվել է

    01.11.2023 - 19.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն, Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն), Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Պետական պահպանության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2158

Տպել

Առաջարկներ`

Արա Սաղումյան

02.11.2023

1. Որոշման նախագծի առաջին կետը լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը» բառերով: 2. Որոշման հավելվածում նշված պետական կառավարման մարմինների անվանումները համապատասխանեցնել ներկայումս գործող անվանումներին:

Տեսնել ավելին