Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի ԹԻՎ 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի ԹԻՎ 155-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի թիվ 219-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին» նախագծի (Նախագիծ 1) ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքում միասնական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 12-ի N 107 որոշմամբ ընդունված՝ Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» տեխնիկական կանոնակարգի 27-րդ կետի իրականացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզները և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը հաստատելու մասին» N 18 որոշման պահանջներին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման անհրաժեշտությամբ, ինչպես նաև հանրային առողջության տեսանկյունից կարևոր որոշակի օրենսդրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությամբ։

Ներկայումս գործող ՀՀ կառավարության 2015 թվականի
մարտի 5-ի N 219-Ն որոշմամբ հաստատված «Ծխախոտի
 անվտանգության» տեխնիկական կանոնակարգերի պահանջներով սահմանված չեն ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումները՝ նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով, և ծխախոտային արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա դրանք զետեղելու պարամետրերը:

Կարևոր է նշել, որ նախազգուշացնող նկարները արդյունավետ են ծխելու սկիզբը կանխելու համար, հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում:

 2004 թվականին Սինգապուրում նախազգուշացնող նկարների ներդրումից հետո իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ծխողների 28%-ը սկսել է ավելի քիչ ծխել, 14%-ը խուսափում է ծխել երեխաների ներկայությամբ, 12%-ը խուսափում է ծխել հղիների ներկայությամբ: Նախազգուշացնող նկարները արդյունավետ կերպով հաղորդում են ծխախոտի օգտագործման ռիսկերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունավետ նախազգուշացնող նկարները բարձրացնում են ծխելու ռիսկերի մասին տեղեկացվածությունը և կարող են ազդել ծխելու վերաբերյալ մարդկանց որոշումների վրա: Խոշոր, գրաֆիկական նախազգուշացնող պատկերները կարող են ծխողների մոտ ծխելը թողնելու ցանկություն առաջացնել, չծխողներին ի սկզբանե չխրախուսել ծխելու սկիզբը և կանխել նախկին ծխողների վերադարձը ծխելուն (ռեցիդիվը):

Կանադայում, որտեղ գրաֆիկական նախազգուշացումները պարտադիր են օրենքով, ծխողների 84%-ը առողջության մասին նախազգուշացումները համարում են առողջության մասին տեղեկատվության օգտակար աղբյուր, իսկ ԱՄՆ-ում, որտեղ միայն նախազգուշացման տեքստերի պահանջ կա` ծխողների միայն 47%-ն է համամիտ այս կարծիքին:

Բրազիլիայում 2002 թվականից հետո, երբ ներդրվեցին պատկերավոր նախազգուշացումները, ծխողների 73%-ը հավանություն տվեցին դրանց, 54%-ը փոխել է իր կարծիքը ծխելու վտանգների մասին, իսկ 67%-ը նշեցին, որ նոր նախազգուշացումներն իրենց մոտ առաջացրեցին ծխելը դադարեցնելու ցանկություն։

Ֆիլիպինների վերջին տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդների տոկոսը, ովքեր ասում են, որ երբևէ օգտագործել են էլեկտրոնային ծխախոտ, աճել է 2015թ․-ի 11,7%-ից մինչև 24,6% 2019թ․-ին: Ի պատասխան՝ 2021թ․-ի նոյեմբերին Ֆիլիպինների կառավարությունը դարձավ աշխարհում երկրորդը, որը պահանջում էր գրաֆիկական առողջություն՝ նախազգուշացումներ ոչ միայն ավանդական ծխախոտի, այլ նաև էլեկտրոնային արտադրանքի, ներառյալ էլեկտրոնային ծխախոտի և տաքացվող ծխախոտի արտադրանքի վերաբերյալ: Նախազգուշացումները նախագծված էին վառ կերպով ցույց տալու առողջության վրա էլեկտրոնային ծխախոտի արտադրանքի օգտագործման հետևանքները և դրանց արտանետումների երկրորդային ազդեցության վտանգները:

2021 թվականի դրությամբ ավելի քան 120 երկրներ ծխախոտի տուփերի վրա առողջության վերաբերյալ (օգտագործման առողջության վրա բացասական ազդեցության վերաբերյալ) գրաֆիկական նախազգուշացումների պարտադիր պահանջ են ներդրել: Առողջության նախազգուշացման գրաֆիկական պիտակները ծխախոտի դեմ պայքարի լավագույն փորձի միջամտությունն են, որոնք ավելի արդյունավետ են, քան միայն տեքստային նախազգուշացումները: Դրա պատճառով դրանք նաև լավագույն տարբերակն են էլեկտրոնային ծխախոտի և տաքացվող ծխախոտի արտադրանքի փաթեթների վրա նախազգուշացումների համար:

ՀՀ կառավարության 2022 թվականի փոտրվարի 10-ի թիվ 155-Ն որոշմամբ սահմանված են ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնները, որոնցով կանոնակարգված է ՆՊՀ-ի համար նախատեսված հեղուկների փաթեթվածքի վրա մակնշման ենթակա տեղեկատվությունը, սակայն ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածքի վրա մակնշման ենթակա տեղեկատվության համար պահանջներ նախատեսված չեն։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Առողջապահության նախարարության կողմից ձեռնարկվել է Նախագիծ 1-ի և «ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի թիվ 155-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (Նախագիծ 2) մշակումը:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագիծ 1-ով սահմանվել են ներդիր թերթիկի, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացման, ծխախոտային արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակի տեսակի հասկացությունները, որոնք վերը նշված Եվրասիական Միության իրավական ակտերում առկա են, իսկ սույն կանոնակարգում բացակայում էին։

Նախագիծ 1-ով առաջարկվում է վերանայել ծխախոտային արտադրատեսակների՝ մարդու առողջության վրա ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացումներին վերաբերող պահանջները (դրանց բովանդակությունը, ձևը, սպառողական փաթեթվածքի կամ ներդիր թերթիկի վրա տեղադրվող տեքստերը, տեղադրման ձևը, դրանց չափերը և այլն)։

Նախագիծ 2-ով առաջարկվում է նոր պահանջներ նախատեսել ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածի վրա տեղադրվող տեղեկատվության համար, ինչը սպառողի համար պետք է հասկանալի և հասանելի լինի։

Մասնավորապես, առաջարկվում է ՆՊԱ-ի սպառողական փաթեթվածի վրա զետեղել տեղեկատվություն՝ արտադրանքի անվանման, ապրանքային նշանի, արտադրանքի արտադրման ժամկետի և պիտանիության ժամկետի վերաբերյալ, նշում երեխաների համար անհասանելի վայրում պահելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև նախազգուշացնող մակագրություն՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների և տեքստի տեսքով։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԵԱՏՄ օրենսդրությանը, նվազեցնել ծխախոտայաին արտադրատեսակների և դրանց փոխարինիչների գրավչությունը, ինչը կարող է հանգեցնել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործողների թիվը և նպաստել հանրային առողջության պահպանմանը։

 

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն նախագծերը կապված չեն ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    31.10.2023 - 15.11.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2937

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն

15.11.2023

Հարգելի գործընկեր, ներկայացնում ենք Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 5-ի «Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 540-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 219-Ն որոշման մեջ փոփոխությունների ու լրացումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի «Ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 155-Ն որոշման հավելվածի լրացումների և փոփոխությունների վերաբերյալ (այսուհետ համապատասխանաբար կանվանվեն` «Թիվ 219 որոշում» և «Թիվ 155 որոշում»), որոնք հասանելի են հանրային դիտարկման համար Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում և լայն հանրային հետաքրքրություն են ներկայացնում: Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք կարգավորող նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետությունում իրավական որոշակիության և կանխատեսելիության հետագա բարելավմանը: Հստակ, գործադրելի և կանխատեսելի օրենքները և դրանց պահանջների կատարման ողջամիտ ժամկետներն օգնում են ստեղծել վստահության, թափանցիկության և հաշվետվողականության միջավայր, որն անհրաժեշտ է երկարաժամկետ ներդրումների, ֆինանսական կայունության և գործարար ազնվության խթանման համար` դրանով իսկ աջակցելով ավելի ուժեղ և կայուն տնտեսական աճին: Գնահատելով, որ տվյալների և գիտության վրա հիմնված կարգավորող միջավայրի ձևավորումն իրենից ներկայացնում է որոշակի գործընթաց, մենք ողջունում ենք այն քայլերը, որոնք ուղղված են ապացույցների հիման վրա որոշումների կայացման գործընթացին: Սակայն, անդրադառնալով քննարկվող տեխնիկական կանոնակարգերին, ցանկանում ենք ներկայացնել ոլորտում գործող ՀԱԳՄ անդամ կազմակերպությունների մեկնաբանությունները, որոնք ուղղված են պիտակավորման ավելի հստակ և ճշգրիտ պահանջների սահմանմանը, չափահաս սպառողների կողմից ավելի լավ տեղեկացված որոշումների կայացման գործընթացին, ավելի ազդեցիկ առողջության վրա բացասական ազդեցության նախազգուշացմանը, ավելի հստակ անցումային ժամկետին և ավելի ճշգրիտ արտադրանքի գնահատման գործընթացին: Այդ մեկնաբանությունների մանրամասները ներառված են կից ներկայացվող աղյուսակում (Հավելված 1): Հավելված 1 Հղում Առաջարկ Հիմնավորում Թիվ 219 որոշման հավելվածի 5-րդ կետի 13-րդ ենթակետ «13) ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացում՝ մարդու առողջության համար ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և/կամ երկրորդային ծխի առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ տեղեկություն, որը զետեղվում է ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթվածքների վրա՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների տեսքով՝ ներառելով տեքստը․» [ընդգծումն ավելացված է ] Թիվ 219 որոշմամբ կարգավորվող որոշակի ծխախոտային արտադրատեսակներ անծուխ են, դրանք չեն առաջացնում ծուխ` ներառյալ երկրորդային ծուխ: Ավելացնելով «կամ» շաղկապը սահմանումը կդառնա ավելի հստակ և ավելի ճշգրիտ կնկարագրի տարբեր ծխախոտային արտադրատեսակներից առաջացող վնասը: 1) Թիվ 219 որոշման հավելվածի 17-րդ կետի 9-րդ ենթակետ 2) Թիվ 219 որոշման հավելված, Ձև 3 3) Թիվ 155 որոշման հավելվածի 36.1 կետի 6-րդ ենթակետ 4) Թիվ 155 որոշման հավելված Ձև 2 1) «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է:» 2) «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է:» 3) «նախազգուշացում՝ գունավոր նկարների կամ ֆոտոպատկերների և տեքստի տեսքով՝ հետևյալ բովանդակությամբ․ «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է։»՝ համաձայն Ձև 2-ի․» 4) «Այս անծուխ/չայրվող արտադրատեսակը պարունակում է նիկոտին, որը ծանր կախվածություն առաջացնող քիմիական նյութ է:» Թիվ 219 և Թիվ 155 որոշումներով կարգավորվող արտադրատեսակները դասակարգված են Համաշխարհային մաքսային կազմակերպության ՆՀ 2404 ծածկագրի ներքո (Արտադրատեսակներ, որոնք պարունակում են ծխախոտ, նիկոտին կամ ծխախոտի կամ նիկոտինի փոխարինիչներ, նախատեսված ներշնչման համար առանց այրման, այլ նիկոտին պարունակող արտադրատեսակներ նախատեսված մարդու օրգանիզմ ընդունելու համար): Արտադրատեսակի կատեգորիային հատուկ առողջության վրա բացասական ազդեցության նախազգուշացման տեքստը հնարավորություն կտա չափահաս սպառողներին տարբեր կատեգորիաների միջև ընտրություն կատարելիս արտադրատեսակի վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնել: 1) Թիվ 219 որոշման հավելվածի 19-րդ կետի 1-ին ենթակետ 2) Թիվ 219 որոշման հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետ 3) Թիվ 219 որոշման հավելվածի 21-րդ կետ 4) Թիվ 219 որոշման հավելվածի 22-րդ կետը 5) Թիվ 219 որոշման հավելվածի 23-րդ կետ 6) Թիվ 155 որոշման հավելվածի 36.11-րդ կետ 7) Թիվ 155 որոշման հավելվածի 36.13-րդ կետ 8) Թիվ 155 որոշման հավելվածի 36.14-րդ կետ 9) Թիվ 155 որոշման հավելվածի 36.1-րդ կետ 10) Թիվ 155 որոշման հավելվածի 51-րդ կետի 12-րդ ենթակետ 11) Թիվ 219 որոշման հավելվածի Ձև 3 12) Թիվ 155 որոշման հավելվածի Ձև 2 1) «1. տեղադրվի ծխախոտային արտադրատեսակի սպառողական փաթեթվածքի դիմային ու հակառակ հիմնական կողմերի վերին հատվածներում։ Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների Ձև 3 տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 dpi: Սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացում և զբաղեցնի սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի առնվազն 50 տոկոսը: Ընդ որում՝ թույլատրվում է զետեղվող գունավոր նկարի կամ ֆոտոպատկերի (տեքստով կամ առանց տեքստի) համաչափության ոչ ավելի, քան 20 տոկոսով փոփոխություն՝ հաստատված նախազգուշացումների էսքիզների համաչափության նկատմամբ:» 2) [Ջնջել 19-րդ կետի 2-րդ ենթակետը] 3) [Ջնջել 21-րդ կետը] 4) [Ջնջել 22-րդ կետը] 5) [Ջնջել 23-րդ կետը] 6) ՆՊԱ-ի օգտագործման վնասակարության մասին նախազգուշացումների էսքիզների Ձև 2 տարալուծումը (այսուհետ՝ նախազգուշացումներ) կազմում է առնվազն 300 dpi: Սպառողական փաթեթվածքը պետք է պարունակի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացում և զբաղեցնի սպառողական փաթեթվածքի հիմնական կողմերի առնվազն 50 տոկոսը: 7) [Ջնջել 36.13-րդ կետը] 8) [Ջնջել 36.14-րդ կետը] 9) [Ջնջել 36.1-րդ կետը] 10) [Ջնջել 51-րդ կետի 12-րդ ենթակետը] 11) Թիվ 219 որոշման Ձև 3 [պատկերներ] 12) Թիվ 219 որոշման Ձև 2 [պատկերներ] Թիվ 219 որոշման Ձև 3-ում և Թիվ 155 որոշման Ձև 2-ում ներառված նմուշները հորիզոնական են և չեն համարեցված ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շուկայահանված անծուխ արտադրատեսակների տուփերի ձևաչափին: Շատ դեպքերում, առաջարկվող նմուշների կիրառումը նախազգուշացման մեջ ներառված պատկերները կդարձնի անճանաչելի, իսկ տեքստային մասը՝ անընթեռնելի: Հետևաբար, եթե արտադրողը ճկունություն ունենա փաթեթի ձևաչափից ելնելով հորիզոնական կամ ուղղահայաց առողջության վրա բացասական ազդեցության նախազգուշացում զտեղելու հարցում, ապա նշվածը կբարձրացնի նախազգուշացման ընթեռնելիությունը և ազդեցությունը: Թիվ 219 որոշման հավելված 17-րդ կետի 12-րդ ենթակետ [Ջնջել 17-րդ կետի 12-րդ ենթակետը] ՀՍՏ 408-2021 Հայաստանի ազգային ստանդարտի 4.2.5-րդ կետի համաձայն` «չի թույլատրվում օգտագործել այնպիսի հավելումներ, որոնք. պատկանում են մուտագենների, քաղցկեղածինների, ռեպրոտոքսիկանտների (մարդու վերարտադրողական համակարգի վրա ազդող թունավոր նյութեր) և շնչառական սենսիբիլիզատորների դասին:»: Որպես մուտագեններ, քաղցկեղածիններ, ռեպրոտոքսիկանտներ և շնչառական սենսիբիլիզատորներ պետք է հասականալ այն նյութերը, որոնք, համաձայն Եվրասիական տնտեսական միության «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017), դասակարգված են որպես մուտագեններ, քաղցկեղածիններ, ռեպրոտոքսիկանտներ և շնչառական սենսիբիլիզատորներ: Հետևաբար, նշված հավելումների առկայության վերաբերյալ նախազգուշացումը ապակողնորոշող է և, այդիսկ պատճառով, պետք է հանվի: Թիվ 219 որոշման 3-րդ կետը «3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի: Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2024 հունվարի 1-ին:» 2024 թվականի հունվարի 1-ից սկսած ծխախոտային արտադրատեսակները կարգավորվելու են «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 035/2014): Թիվ 219 որոշման շարունակական կիրառությունը 2024 թվականի հունվարի 1-ից հետո այդ արտադրատեսակների նկատմամբ, որոնք կարգավորվում են ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով կարող է առաջացնել շփոթություն և իրավական անորոշություն: Հետևաբար, առաջարկում ենք հստակ նշել, որ 2024 թվականի հունվարի 1-ից սկսած Թիվ 219 որոշումը չի կիրառվելու այն արտադրատեսակների վրա, որոնք կարգավորված են ՄՄ ՏԿ 035/2014 տեխնիկական կանոնակարգով: Գործող Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի Աղյուսակ N 4 [Ավելացնել լրացուցիչ տվյալ Աղյուսակ N 4-ում] 15 ՀՍՏ 408-2021 Նիկոտին պարունակող արտադրանք Տաքացվող ծխախոտով արտադրատեսակներ Տեխնիկական պայմաններ ՀՍՏ 408-2021 արդեն իսկ ընդունված է Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգով կարգավորվող արտադրատեսակների համար: Փորձարկման մեթոդների և չափումների ճիշտ կիրառումն ապահովելու նպատակով, խորհուրդ ենք տալիս ավելացնել այդ ստանդարտը Ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգի Աղյուսակ N 4-ում:

Տեսնել ավելին