ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 451-Ն որոշման հավելվածի 12-րդ կետը, որով սահմանված է, որ «Տրված տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև սույն կարգի 11-րդ կետով նախատեսված փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմինը սեպտեմբերի 30-ից սկսած 15-օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմնին` ներկայացնելով քաղաքացու տվյալները, որի հիման վրա մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, որի ընդունումից հետո քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով:»: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված քաղաքացինները սահմանված ժամկետում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքը` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ չեն ներկայացրել զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում որոնք դրա մասին հայտնել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքը և առաջնորդվելով վերը նշված իրավական ակտերի կարգավորումներով՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացնում է «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
«Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումների համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը կատարելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Քննարկվել է
27.10.2023 - 12.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 1952
Տպել