ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ, ԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ, ՎԱՆԱՁՈՐ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N925-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N332-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
6 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ, ԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ, ՎԱՆԱՁՈՐ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N925-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N332-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական միջոցների հաշվին կառուցված՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ՀՀ մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերի հստակեցման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2009-2012 թվականներին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքում և Մարալիկ բնակավայրում, ինչպես նաև ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներում կառուցվել են բնակարաններ (բնակելի տներ): Սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու, իսկ որոշ բնակարաններ՝ նաև բաշխված չլինելու պատճառով, դեռևս հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Որոշման Նախագծով նախատեսվում է՝ - բաշխված, սակայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերել համայնքներին, դրանք՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով: - չբաշխված բնակարանները անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն: Միաժամանակ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և համապատասխան համայնքների միջև կնքվող նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման վճարները կատարել համապատասխան համայնքների միջոցների հաշվին, իսկ համայնքի և բնակարան ստացած անձանց միջև կնքվող պայմանագրերինը՝ բնակարան ստացած անձանց միջոցների հաշվին: Նույն խնդիրն առկա է նաև 2000-2004 թվականներին ՀՀ պետական բյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով: Նախագծով առաջարկվում է այդ բնակարանները ևս՝ նախագծով նախատեսված նվիրաբերության պայմանների համաձայն նվիրաբերել համապատասխան համայնքներին: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում կառուցված գույքի արդյունավետ տնօրինում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Որոշման նախագծի կարգավորման նպատակը՝ աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում կառուցված գույքի հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերի կարգավորումն է՝ համապատասխան պայմանների և մեխանիզմների սահմանման, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելու միջոցով:
|
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանքիների բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառուցված և դեռևս քաղաքացիների սեփականությունը չհանդիսացող բնակարանների (բնակելի տների) հետագա տնօրինման, տիրապետման հետ կապված հարցերը: |
-
Քննարկվել է
27.12.2017 - 23.01.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 9036
Տպել