Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
4 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի «Ջրային ռեսուրսների ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության 2022-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 1692-Լ որոշման հավելվածի՝
- ամբողջ տեքստում «Արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը փոխարինել «Ներքին գործեր» բառերով, իսկ «ԱԻՆ» բառը՝ «ՆԳՆ» բառով,
- 8-րդ գլխով սահմանված՝
ա) 8-րդ միջոցառման «Ակնկալվող արդյունք(ներ)» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնահեն լուծումների վրա հիմնված՝ էկոմահակարգային մոտեցմներուվ հեղեղումների դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ համապատասխան մասնագետների վերապատրաստում» .
բ) 10-րդ միջոցառման «Կատարող (ներ)» սյունակի «ՀՀ ԱԻՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՇՄՆ» բառերով, իսկ «Համակատարող (ներ)» սյունակի «ՀՀ ՇՄՆ» բառերը՝ «ՀՀ ՆԳՆ» բառերով.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
24.10.2023 - 13.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Էկոնոմիկա, Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 3147
Տպել