Արմինե Խաչատրյան
02.11.2023
Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ուզում է, թող մասնակցի և հավելավճար ստանա։
151 - Կողմ
36 - Դեմ
Քննարկվել է
19.10.2023 - 03.11.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9721
Տպել02.11.2023
Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Հետո ով ուզում է, թող մասնակցի և հավելավճար ստանա։
02.11.2023
Առաջարկում եմ դրույքաչափը բարձրացնել մինչև 200 հազար՝ առանց նախապայմանների։ Իսկ կամավոր ատեստավորմանը թող մասնակցեն իսկապես կամավոր դիմողները:
02.11.2023
Առաջարկում եմ միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների համար անցողիկի շեմը սահմանել 50-59%: 50%-ից ցածր միավոր հավաքած ուսուցիչներին չազատել աշխատանքից, այլ հնարավորություն տալ հաջորդ մի քանի տարիներին ևս փորձել։ Թե' բարձրագույն, թե' միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչները` անկախ իրենց կրթության մակարդակից, եթե նույն մասնագիտական որակը կամ անորակությունն են ցուցաբերել, ապա անտրամաբանական ու նաև շատ անարդար է բարձրագույն կրթությամբ ավարտածին տալ ևս մեկ վերաատեստավորման հնարավորություն, իսկ միջինին` ոչ։ Թող հնարավորություն տրվի ուսուցչին մի քանի տարի շարունակ փորձել առանց որևէ նախապայմանի։ Այսպիսով` շատերը կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և տարեցտարի էլ ավելի մեծ աճ ու զարգացում կգրանցեն։ Ստեղծեք, կազմեք համապատասխան շտեմարաններ, որոնք, իրապես, կհամապատասխանեն կամավոր ատեստավորման հարցաշարերին։ Պահպանեք հստակություն, ճշգրտություն ամեն հարցի ու ձևակերպման մեջ։ Հարցաշարի ծավալը, պատասխաններում միավորների չափը, հաշվարկը պիտի լինի նույնը բոլոր առարկաների համար հանուն արդարության։