ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում «պատմամշակութային» բառը փոխարինել «պատմության և մշակույթի անշարժ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական սեփականություն համարվող՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հաշվառումը և պետական գրանցումը»:
Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր՝ 22.1-րդ կետով՝ «22.1. Օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքի և պահպանական գոտիների հաշվառում»:
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.2-րդ հոդվածով.
«Հոդված 47.2.
|
Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքի և պահպանական գոտիների հաշվառման առանձնահատկությունները
|
- Պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և դրանց զբաղեցրած և պատմականորեն ու գործառնական առումով դրա հետ կապված և սահմանված կարգով առանձնացված հողատարածքը (այսուհետ՝ հուշարձանի տարածք) և պահպանական գոտին հաշվառվում են հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` հուշարձանների պահպանության լիազորված մարմին) նախաձեռնությամբ կազմված հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագծի և համապատասխան համայնքինհուշարձանների պահպանության լիազորված մարմի կողմից սահմանված կարգով ծանուցումը հավաստող փաստաթղթերի հիման վրա:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և հուշարձանների տարածքների և դրանց պահպանական գոտիների հատակագծերի նախագծերը կազմելու համար հիմք են ընդունվում անշարժ գույքի պետական ռեգիստրի ստեղծած կամ կազմած օրթոֆոտոհատակագծերը (օրթոլուսանկարները), որոնց հասանելիությունը հուշարձանների պահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` հուշարձանների պահպանության լիազորված մարմին) ստանում է «Տարածական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ազգային գեոպորտալի միջոցով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հաշվառումը լիազոր մարմինը իրականացնում է հուշարձանի տարածքի և դրա պահպանական գոտիների հատակագիծը և համայնքին ծանուցումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատակագծերի օրինակելի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հուշարձանի, հուշարձանի տարածքի և պահպանական գոտու հաշվառման դեպքում պարտադիր նշում է կատարվում համապատասխան հուշարձանի անվան և պետական ցուցիչի՝ ըստ Կառավարության կողմից հաստատված՝ Երևանի կամ համապատասխան մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի տվյալների վերաբերյալ:»:
Հոդված 4. Նախքան սույն օրենքի ուժի մեջ մտնելը հուշարձանների պահպանության լիազորված մարմնի կողմից ներկայացված հատակագծերի հիման վրա կադաստրային քարտեզում արտացոլված հուշարձանները, հուշարձանների տարածքները և պահպանական գոտիները համարվում են հաշվառված:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի 16-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության նախագահ
Վահագն Խաչատուրյան