Ոստիկանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Ոստիկանության մասին 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.
Կառավարության սահմանած կարգով արտաքին գործերի նախարարությանը տրամադրելու դատապարտված և հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն՝ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար անձանց դատվածության և հետախուզման բացակայության մասին տեղեկանքներ ձևակերպելու նպատակով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Քննարկվել է
12.10.2023 - 02.11.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն, Միջազգային հարաբերություններ
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3226
Տպել