«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
3 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի միջև անհամապատասխանությունները վերացնելու նպատակով:
Արտաքին գործերի նախարարությունը դեռևս 2020 թվականին հանդես է եկել ՀՀ կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1561-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որն ուղարկվել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն: Այդ նույն ժամանակահատվածում արդարադատության նախարարությունը շրջանառել է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նախագիծը, որն ընդունվել է 2021 թվականի հունվարի 19-ին:
Համաձայն վերը նշված օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետությունում կազմված և տրված պաշտոնական փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում ապոստիլով վավերացվում են արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից, բացառությամբ օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդման, հետախուզման և դատվածության բացակայության մասին տեղեկանքների, որոնք ապոստիլով վավերացվում են արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից:
Սակայն, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը 2020 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1/21/57351-20 դիրքորոշմամբ առաջարկել է նախագծի ամբողջ տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթները, քանի որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում քրեական հետապնդման ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկատվությունն ամբողջական չէ:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթը՝ հաշվի առնելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 1/21/57351-20 դիրքորոշումն առ այն, որ անձի քրեական հետապնդման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է արտաքին գործերի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել նորմատիվ իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
-
Քննարկվել է
12.10.2023 - 02.11.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Միջազգային հարաբերություններ, Քաղաքացիական և առևտրային օրենսդրություն
-
Նախարարություն
Արտաքին գործերի նախարարություն
Դիտումներ` 3134
Տպել