Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀՀ 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության ՀՀ ԿԱ պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպուպցիոն միջոցառումների ծրագիր
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀՀ 2015-2018թթ. Հակակոռուպցիոն Ռազմավարության
ՀՀ ԿԱ Պետական եկամուտների հավաքագրման ոլորտի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր
# |
Կոռուպցիոն խնդիր |
Խնդրի բովանդակություն |
Խնդրի չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների |
Ֆինանսավորման աղբյուր |
Միջոցառումն իրականացնող մարմին |
Միջոցառման իրականացման ժամանակահատված |
|
ՕՐԻՆԱՎՈՐ ԵՎ ԲԱՐԽԻՂՃ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴԱՍԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ |
|
||||
1. |
Հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավում հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում: |
Առկա է հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավման խնդիր հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում: |
1) Իրականացնել հարկային և մաքսային ծառայողների հակակոռուպցիոն ընկալման նախնական թեսթավորում:
2) Ներդնել հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավմանն ուղղված պարտադիր վերապատրաստումների ծրագիր:
3) Անցկացնել տարեկան առնվազն 8 ակադեմիական ժամ պարտադիր վերապատրաստումներ հակակոռուպցիոն և բարեխղճության թեմաներով:
4) ՀՀ ԿԱ ՊԵԿ և ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնի կայքերում հրապարակել հակակոռուպցիոն և բարեխղճության ոլորտում հարկային և մաքսային ծառայողների գիտելիքների և հմտությունների բարելավմանն ուղղված պարտադիր վերապատրաստումների բովանդակային համատոռագրերը, ներառելով տեղեկություններ դասընթացավարների մասին: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ
ՀՀ արդարադատության նախարարություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով,
Համագործակցությամբ՝ ՔՀԿ-ների, բիզնես ասոցիացիների ներկայացուցիչների: |
1) Մարտի 31, 2018 թվական
2) Հունիս 30, 2018 թվական
3) Սեպտեմբեր 30, 2018 թվական
4) Սեպտեմբեր 30, 2018 թվական
|
2. |
Պատշաճ հսկողության պակաս պարտադիր վերապատրաստումների և ատեստավորումների անցկացման գործընթացի նկատմամբ: |
Առկա է պատշաճ հսկողության պակաս պարտադիր վերապատրաստումների և ատեստավորումների անցկացման գործընթացի նկատմամբ: |
1. ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով ստեղծել մշտադիտարկման հանձնաժողով՝ ՊԵԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովը ընտրանքի միջոցով կմասնակցի և հսկողություն կիրականացնի պարտադիր վերապատրաստումների և ատեստավորումների նկատմամբ:
2. Հրավիրել ՔՀԿ ներկայացուցիչներին որպես դիտորդ ներկա գտնվել վերապատրաստման և ատեստավորումների դասընթացներին: |
Ֆինանսավորում չի պահանջվում
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ
|
1) Հունիս 30, 2018 թվական
2) Սեպտեմբեր 30, 2018 թվական
|
3. |
Հարկային և մաքսային ծառայողների հակակոռուպցոին ատեստավորման անցկացում: |
Առկա է հարկային և մաքսային ծառայողների հակակոռուպցիոն ատեստավորման խնդիր: |
Հարկային և մաքսային ծառայողների ատեստավորման շրջանակներում նախատեսել և անցկացնել հարկային և մաքսային ծառայողների հակակոռուպցիոն ատեստավորում: |
Ֆինանսավորում չի պահանջում
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ
|
Դեկտեմբերի 31, 2018 թվական |
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերանայման անհրաժեշտություն և համապատասխանեցում միջազգային ստանդարտներին: |
Առկա է ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերանայման անհրաժեշտություն: Ներկայումս ընդունված վարքագծի կանոնները կրում են ընդհանուր բնույթ, և չեն նախատեսում այնպիսի վարքագծի նորմեր, ինչպիսիք են՝ լավ կառավարումը, բարեխղճությունը, այդ թվում նաև՝ էթիկան, շահերի բախումը, նվերների ընդունելու արգելքը: |
Մշակել և ներդնել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի վարքագծի կանոններ[1]՝ հիմնված միջազգային փորձի վրա, նախատեսելով այնպիսի վարքագծի նորմեր, ինչպիսիք են՝ լավ կառավարումը, բարեխղճությունը, այդ թվում նաև՝ էթիկան, շահերի բախումը, նվերների ընդունելու արգելքը:[2] |
Ֆինանսավորում չի պահանջում
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Մարտի 31, 2018 թվական
|
|
Հարկային ծառայող-տնտեսվարող սուբյեկտ հարաբերություններում առկա խնդիրներ: |
Մասնավոր դեպքերում հարկային ծառայողները տնտեսվարող սուբյեկտներին առաջարկում և մատուցում են հաշվապահական ծառայություններ և/կամ մատուցում են միջնորդավորված ծառայություններ, մասնավորապես՝ ուղղորդում են նմանօրինակ ծառայություններ ստանալ երրորդ անձանից:[3]
|
1) Մշակել իրավական ակտի նախագիծ՝ նախատեսելով պատասխանատվություն միջնորդավորված հաշվապահական ծառայություններ առաջարկելու և/կամ մատուցելու համար:
2) Փոփոխություն կատարել հարկային ծառայողների վարքագծի կանոններում՝ նախատեսելով հարկային ծառայողների համար հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության վերաբերյալ շահերի բախման հայտարարագրման պարտականություն:
3) Դիտարկել հարկային փաստաթղթերի ներդրման գործընթացի թվայնացման հնարավորությունը և դրանց հիման վրա ստեղծել հաշվետվությունների ստեղծման և ներկայացման ավտոմատ համակարգ:
4) Հարկային մարմիններում տեղադրել հարկային ծառայողների կողմից հաշվապահական ծառայություններ առաջարկելու, մատուցելու, նմանօրինակ ծառայություններ ստանալու համար երրորդ անձանց մոտ ուղղորդելու (միջնորդավորված ծառայություններ) մասին արգելող ցուցանակներ: Համանման ցուցանակ տեղադրել ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքի առաջին էջում, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտներին տեղեկություններ տրամադրվող բաժնում: |
Ֆինանսավորում չի պահանջում
|
1) ՀՀ արդարադատության նախարարություն
2) ՀՀ ԿԱ ՊԵԿ
3) ՀՀ ԿԱ ՊԵԿ
4) ՀՀ ԿԱ ՊԵԿ
|
1) Մարտի 31, 2018 թվական
2) Մարտի 31, 2018 թվական
3) Հունիսի 30, 2018 թվական
4) Հունվարի 30, 2018 թվական
|
|
Հարկային և մաքսային ծառայողների կարգապահական պատասխանտվությունը:
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում հրապարակվում է հարկային և մաքսային ծառայողների կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները[4], որտեղից հասկանալի չէ, թե ի՞նչ բնույթի խախտումներ են տեղի ունենում ծառայողների կողմից, դրանց պարբերականությունը, տարածվածությունը, որը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել կոնկրետ տեսակի խախտումների վերացման ուղղությամբ, որը կկրի նաև կանխարգելիչ բնույթ: Դրան զուգահեռ պետք է նշել, որ տնտեսվարող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումներում արտացոլվում է նրանց կողմից թույլ տված խախտման բնույթը և ցուցաբերած գործողությունը կամ անգործությունը[5]: |
1) ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում հրապարել հարկային և մաքսային ծառայողներին պատասխանատվության ենթարկելու մասին որոշումները (առանց օրենքով պաշտպանվող անհատական տվյալների և գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման), դրանցում ներառելով խախտման բնույթը, որի համար ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության:
|
Ֆինանսավորում չի պահանջում:
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
1) Հունվարի 1, 2018 թվականից մինչև Դեկտեմբերի 31, 2018 թվական |
|
ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ, ԹԱՓԱՆՑԻԿ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ |
|
||||
|
Հսկվող որոշ ապրանքների դեպքում փորձաքննության պահանջի ներկայացումը: |
Առկա է` ա) ՀՀ օրենսդրությամբ պրոցեդուրալ կարգավորումների խնդիր, երբ հսկվող որոշ ապրանքներ, որոնք ակնհայտորեն երկակի նշանակություն չունեն, մաքսային ծառայողի հայեցողական լիրազորությունների կիրառման արդյունքում ենթարկվում են փորձաքննության: բ) Փորձաքննությունները իրականացման ժամկետները տևում են մինչև մեկ ամիս: |
1. Առաջարկել ՀՀ փոխվարչապետին բանակցություններ սկսել ԵՏՄ և ՀՀ ներքին օրենսդրության պրոցեդուրալ կարգավորումների շուրջ:
2. ԵՏՄ և ՀՀ ներքին օրենսդրության պրոցեդուրալ կարգավորումների հիման վրա բարելավել ՊԵԿ ներքին բիզնես գործընթացների կարգավորվումները:
3. Ուսումնասիրել հսկվող ապրանքների փորձաքննության իրականացման ժամկետների կրճատման հնարավորությունը: |
Ֆինանսավորում չի պահանջվում
|
1. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ
2. ՀՀ ԿԱ ՊԵԿ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
3. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
Դեկտեմբերի 30, 2018 թվական
Դեկտեմբերի 30, 2018 թվական
Հունիսի 30, 2018 թվական
|
|
Մաքսային արժեքի որոշման՝ «Գործարքի արժեք» մեթոդի կիրառման խնդիրները: |
Հայաստանի Հանրապետության մաքսային սահման տեղափոխվող ապրանքների նկատմամբ՝ օրենքով նախատեսված պայմանների ապահովվման դեպքում, լինում են դեպքեր, երբ չի կիրառվում մաքսային արժեքի որոշման՝ «Գործարքի արժեք» մեթոդը: |
Ստեղծել և գործարկել «Գործարքի արժեք» մեթոդի կիրառման արագ արձագանքման խումբ՝ հնարավորության դեպքում ներգրավելով բիզնեսի շահերը ներկայացողներ կազմակերպությունների: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
1) Հունիսի 30, 2018 թվական
|
|
Մաքսային հսկողության «Կանաչ ուղի» և «Դեղին ուղի» ընթացակարգերի ընտրությունից հետո համապատասխան մարմնի որոշման հիման վրա կարող է կիրառվել հսկողության «Կարմիր ուղի» ընթացակարգը:
|
Մաքսային հայտարարագիրը ավտոմատ հայտարարագրման համակարգում ենթարկվում է ընտրանքի, որի արդյունքում ընտրվում է մաքսային հսկողության 3 ուղիներից որևէ մեկը: Այն դեպքում, երբ համակարգը ընտրում է «Կանաչ ուղի» և «Դեղին ուղի» հսկողության տեսակներից որևէ մեկը, ապա մաքսային ձևակերպումներ իրականացնող մաքսային մարմնի ղեկավարը (նրա տեղակալը) կամ զննում իրականացնող ստորաբաժանման ղեկավարը (կամ նրա տեղակալը) անկախ ընտրանքի արդյունքներից, իրավունք ունեն գրավոր որոշում ընդունել ապրանքները ենթարկել զննման` «Կարմիր ուղի» ընթացակարգով: |
1) Վերանայել «Կանաչ ուղի» և «Դեղին ուղի» հսկողության տեսակների ընտրության համար ռիսկերի ցուցիչները, ռիսկի աստիճանները, ռիսկի աստիճանների տոկոսները, ռիսկի չափանիշները:
2) Վերանայել մաքսային հսկողության հետբացթողումային հսկողության ռիսկերի ցուցիչները, ռիսկի աստիճանները, ռիսկի աստիճանների տոկոսները, ռիսկի չափանիշները:
|
Ֆինանսավորում չի պահանջվում |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
1) Հունիսի 30, 2018 թվական
2) Հունիսի 30, 2018 թվական
|
|
Հսկողության լրացուցիչ երաշխիքների պակաս՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգից՝ «Կարմիր ուղի» սահմանելու դեպքում: |
Ընտրության ռիսկերի ցուցիչների չհրապարակումը որոշ դեպքերում ռիսկային է և կարող է հայեցողությունների և չարաշահումների հնարավորություն ընձեռնել իրավասու անձանց, երբ ավտոմատ համակարգի կողմից «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» սահմանվելու դեպքում, վերջինս իրավունք ունի որոշում ընդունել` «Կարմիր ուղի» սահմանելու վերաբերյալ: Առկա է պատշաճ հսկողության պակաս հայեցողությունների և չարաշահումների կանխարգելման նկատմամբ, այդ թվում՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգի ընտրությունից հետո մաքսային մարմնի որոշման հիման վրա «Կարմիր ուղի» սահմանելու գործընթացի նկատմամբ: |
Ստեղծել հսկողության լրացուցիչ երաշխիքներ՝ հայեցողությունների և չարաշահումների կանխարգելման նպատակով, այդ թվում՝ մշակել իրավական ակտի նախագիծ, նախատեսելով՝ «Կանաչ ուղի» կամ «Դեղին ուղի» ընթացակարգից՝ «Կարմիր ուղի» սահմանելու դեպքում՝ այդ մասին տնտեսավարող սուբյեկտին գրավոր պատճառաբանված որոշման տրամադրումը: |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Մարտի 31, 2018 թվական
|
|
ՀՀ-ում բացակայում է մաքսային հսկողության 4-րդ` «Կապույտ ուղի» ընթացակարգը: |
Շուրջ 84 երկրներում այդ նպատակով ներդրված ASYCUDA համակարգի ընտրողականության մոդուլում նախատեսված է նաև «Կապույտ ուղի» ընթացակարգը, որը ենթադրում է հսկողություն ավելի ուշ փուլերում՝ մաքսային աուդիտի միջոցով: ASYCUDA համակարգը նախատեսում է ռիսկայնության 4 ուղիներ` - Կարմիր ուղի (Ֆիզիկական զննում), - Դեղին ուղի (Փաստաթղթային զննում) - Կանաչ ուղի (Առանց զննման), - Կապույտ ուղի (Հետբացթողումային աուդիտ (Post clearance audit): |
1) Ներդնել մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգը:
2) Մշակել «Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի 2011 թվականի հունիսի 30-ի հրամանում փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ, նախատեսելով մաքսային հսկողության «Կապույտ ուղի» ընթացակարգի ընտրողականության մեթոդաբանությունը: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
1) Մարտի 31, 2018 թվական
2) Մարտի 31, 2018 թվական
|
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում ներդնել տրանսպորտային միջոցների մաքսային վճարների առցանց հաշվիչ: |
Կոռուպցիոն ռիսկերի առաջացման հիմնական նախադրյալը՝ դա անձի անիրազեկությունն է, ինչը կամա թե ակամա հնարավոր է դարձնում տարբեր չարաշահումների և հայեցողական լիազորությունների կիրառումը: |
ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում ներդնել տրանսպորտային միջոցների մաքսային վճարների առցանց հաշվիչ, որը հնարավորություն կտա անձին նախքան տրանսպորտային միջոցների տեղափոխումը, ինքնուրույն, նշված գործիքի կիրառմամբ պարզել, թե՞ ինչ կարժենա Հայաստանի Հանրապետության մաքսային սահման տեղափոխվող տրանսպորտային միջոցների մաքսային վճարները և հարկերը: Արժեքները կրելու են կողմնորոշիչ բնույթ: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Մարտի 31, 2018 թվական
|
|
ՊԵԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՒՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ |
|
||||
|
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումների հստակեցման անհրաժեշտություն: |
Հարկային մարմինների կողմից իրականացվող օպերատիվ հետախուզական որոշ միջոցառումների[6] արդյունքում օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները հարուցում և իրականացնում են վարչական վարույթներ, ինչի արդյունքում հատվում են վարչական վարույթներ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու լիազորությունները: |
Մշակել իրավական ակտի նախագիծ, որով կբացառվի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնող սուբյեկտների կողմից վարչական վարույթների իրականացումը: |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Հունիսի 30, 2018 թվական
|
|
Տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում: |
1) ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 12.04.2016թ.-ի[7] 18-Ն հրամանով սահմանված չէ գանգատարկման հանձնաժողովի անդամների ցանկը[8], կարգավորված չեն անդամների շահերի բախման հիմնահարցերը:
2) Գործնականում ապահովված չէ գանգատարկման հանձնաժողովի նիստերի ընթացքի թափանցիկությունը:
|
1) Մշակել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի 12.04.2016թ.-ի 18-Ն հրամանում օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ա) կարգավորելով շահերի բախման դեպքերը, բ) նախատեսել խորհրդի անդամների թիվն ու կազմը:
2) Ներդնել Գանգատարկման հանձնաժողովի նիստի ձայնագրման համակարգ, նիստի արձանագրությունը վարել նիստի ձայնային արձանագրման և համակարգչային եղանակով միաժամանակ համառոտագրման միջոցով: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
1) Սեպտեմբերի 30, 2018 թվական 2) Սեպտեմբերի 30, 2018 թվական
|
|
Ստուգումների կազմակերպման և անցկացման կարգավորումները: |
Տնտեսվարող սուբյեկտները տեղեկացված չեն հարկային ստուգումներ իրականացնելուց առաջ ստուգման ընտրանքի և ծրագրի կազմման, ստուգման խմբի ղեկավարի և անդամների նշանակման ընթացակարգերին:
|
1) Մշակել հարկային հսկողության՝ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման անցկացման և իրականացման կարգը, այդ թվում նաև՝ ստուգումների և ուսումնասիրությունների ընտրանքի և յուրաքանչյուր դեպքի ստուգման և ուսումնասիրության ծրագիր կազմելու կարգը, խմբի անդամների իրավասությունների, գործառույթների և պատասխանատվության շրջանակները:
2) ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում հրապարակել՝ հարկային հսկողության՝ ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման անցկացման և իրականացման կարգը: |
Ֆինանսավորում չի պահանջում |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Մարտի 31, 2018 թվական
Մարտի 31, 2018 թվական
|
|
ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ |
|
||||
|
Հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտություններ: |
Հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտությունների (Service delivery surveys) իրականացման բացակայություն, որի միջոցով անկախ վերլուծություն իրականացնող ընկերությունը/կազմակերպությունը կիրականացնի շահառուների և հասարակության հետազոտություններ, պարզելու հասարակությանը մատուցվող ծառայությունների որակը, բարեփոխումների իրականացման ընթացքը, հասարակությանը ոչ պատշաճ որակի ծառայություններ մատուցելու պատճառները և համակարգում առկա այլ խնդիրներ:[9] |
Ներդնել և գործարկել հարկային և մաքսային ծառայությունների մասին հետազոտությունների իրականացման ընթացակարգեր: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
ՀՀ կառավարության աշխատակազմ
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Սեպտեմբերի 30 2018 թվական |
|
Պատասխանատվության կիրառում՝ մաքսային հայտարարագրերում փոքր խախտումների առկայության հայտնաբերման դեպքում: |
Մաքսային հայտարարագրերում փոքր խախտումների առկայության հայտնաբերման դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն[10]: |
Մշակել իրավական ակտի նախագիծ, նախատեսելով խախտումների որոշակի թույլատրելի չափ բոլոր այն դեպքերի համար, երբ մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումները, խախտումները կամ սխալները, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն չեն պարունակում կոպիտ շեղումներ, պետությանը չեն պատճառում վնաս, դիտարկել որպես նվազ կարևորություն ունեցող իրավախախտում և սահմանել նախազգուշացում՝ որպես պատասխանատվություն միջոց[11]: |
Ֆինանսավորում չի պահանջում
|
ՀՀ ԿԱ ՊԵԿ
|
Մարտի 31, 2018 թվական |
|
ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ |
|||||
|
Հակակոռուպցիոն բնույթի հանրային իրազեկման քարոզարշավների կազմակերպում: |
Տնտեսվարող սուբյեկտների շրջանում հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացման անհրաժեշտություն: |
Իրականացնել հանրային իրազեկման քարոզարշավներ տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ հարկային և մաքսային ոլորտներում հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացման ուղղությամբ: |
Պետական բյուջե, օրենսդրությամբ չարգելված միջոցներ |
ՀՀ ԿԱ ՊԵԿ |
Հունվարի 1, 2018 թվականից մինչև Դեկտեմբերի 31, 2018 թվական |
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից
փորձագիտական հանձնախմբի փորձագետ՝ Սյուզաննա Սողոմոնյան
[1] Համանման հակակոռուպցիոն միջոցառում նախատեսված է նաև Խորվաթիայի 2012-2016թթ. հարկային վարչարարության հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների պլանում` https://www.porezna-uprava.hr/en/EN_publikacije/Documents/Strategija_Korupcija_eng.pdf: Համանման կանոններ ներդրել են նաև Լատվիան և Լեհաստանը, որոնք որակվել են ԵԱՀԿ-ի կողմից որպես կոռուպցիայի հաղթահարման լավագույն պրակտիկաներից մեկը սույն ոլորտում՝ http://www.osce.org/eea/13738?download=true, էջեր 88-89:
[2] Մաքսային ոլորտի միջազգային ասպարեզում հիմնաքարային նշանակության մարմինը Համաշխարհային մաքսային կազմակերպությունն է (Տե՛ս http://www.wcoomd.org/en.aspx): Վերջինս ճանաչել է մաքսային ոլորտում վարքագծի կանոնակարգի ընդունման անհրաժեշտությունը Մաքսային համագործակցության խորհրդի Մաքսային ոլորտում լավ կառավարմանը և բարեխղճությանը վերաբերող 2003 թ հռչակագրում (վերանայված Արուշայի հռչակագիր): Այն իր մեջ ներառում է հետևյալ հանձնարարականը. Ցանկացած բարեխղճության ծրագրի անկյունաքարային տարրերից է համապարփակ վարքագծի կանոնակարգի ընդունումը, որը սահմանում է շատ գործնական և միանշանակ դրույթներով բոլոր մաքսային կադրերից ակնկալվող վարքագիծ: Կանոնակարգի չպահպանման պատժատեսակները պետք է ներառվեն կանոնակարգում, համապատասխանեն իրավախախտման լրջությանը և ապահովվեն համապատասխան վարչական և օրենսդրական ընթացակարգերով (Տե՛ս http://www.wcoomd.org/~/media/wco/public/global/pdf/about-us/legal-instruments/declarations/revised_arusha_declaration_en.pdf?la=en):
[3] Հարկային ծառայողների կողմից ամսական թաքնված վճարներ են հավաքագրվում: Այս արատավոր երևույթը նվազեցնելու համար դեռևս 2016 թվականի մարտ ամսին ՊԵԿ նախագահի կողմից իջեցվել է հրաման, ըստ որի հարկային ծառայողներն այլևս կցված չեն կոնկրետ տնտեսվարողների, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսվարողները տեղեկացված չեն այդ փոփոխության մասին, իսկ հարկային ծառայողները շարունակում են ամսական թաքնված վճարներ հավաքագրել ՓՄՁ-ներից։
[4] http://petekamutner.am/Content.aspx?itn=tsTIDisciplinaryPenalties, http://petekamutner.am/Content.aspx?itn=csCIDisciplinPenalties
[5] http://petekamutner.am/Content.aspx?itn=csVLCustomsHousesReg
[6] Այդ միջոցառումներ են՝ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը, համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը, իրերի փաստաթղթերի հետազոտումը:
[7] ՀՀ ԿԱ ՊԵԿ 12.04.2016թ.-ի «ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանը հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի, հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևերը հաստատելու, ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 30-ի N 424-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն հրաման, http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=105593:
[8] Այս տեղեկությունը հասանելի չէ նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ կայքում:
[9] Սույն փորձը ներդրվել և կիրառվում է Լեհաստանում, որը որակվել է ԵԱՀԿ-ի կողմից որպես կոռուպցիայի հաղթահարման լավագույն պրակտիկաներից մեկը սույն ոլորտում: Առհասարակ, Ծառայությունների մասին հետազոտությունները համարվում են հարկային և մաքսային ոլորտի հակակոռուպցիոն արդյունավետ գործիքներ, որոնք օգտագործվում են, որպեսզի տեղեկություններ ձեռք բերվեն սպասարկման որակի մատուցման խոչընդոտող գործոնների վերաբերյալ: Ընդգրկում է ծառայությունների մատուցման բազմաթիվ ասպեկտներ և դուրս հանում անարդյունավետ ծառայությունների մատուցման պատճառները: Նիկարագուայում վերջիններս բարեփոխումների հիմք հանդիսացան: Ծառայությունների մասին հետազոտություններ իրականացվել են նաև Աֆրիկայում (օրինակ՝ Մալի, Թանզանիա, Ուգանդա), Միջին Արևելք (օրինակ՝ Հորդանան), Կենտրոնական և Արևելյան Եվրոպա (օրինակ՝ Բոսնիա և Հերցեգովինա, Ուկրանիա), Հարավային Ասիա (օրինակ՝ Նեպալ, Պակիստան), Լատինական Ամերիկա (օրինակ՝ Նիկարագուա, Բոլիվիա):
[10] Այս խախտման համար վարչական պատասխանատվության ենթարկված տնտեսվարող սուբյեկտը չնչին սխալի պատճառով, որն էական ազդեցություն չի ունենում իր հայտարարագրի վրա, ենթարկվում է պատասխանատվության: Առաջարկվում է նման նվազ կարևորություն ունեցող իրավախախտումների հայտնաբերելու դեպքում կիրառել ավելի մեղմ պատասխանատվության միջոց, այն է՝ նույն տնտեսվարողի կողմից նշված խախտումը առաջին անգամ կատարելու դեպքում իրավախախտում կրկնելու անթույլատրելիության մասին պաշտոնական զգուշացում՝ նախազգուշացում, իսկ նույն արարքը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում կատարելու դեպքում՝ կիրառել գործող նորմը՝ տուգանքի նշանակումը 50.000 ՀՀ դրամի չափով:
[11] ԵԱՀԿ-ի կողմից մշակված «Առևտրի և տրանսպորտի դյուրինացմանն ուղղված` սահմանը հատելու լավագույն փորձի ձեռնարկ»-ում մեջբերված է Առևտրի համաշխարհային կազմակերպության Ապրանքների առևտրի բազմակողմանի պայմանագրի 5-րդ հոդվածը, որի համաձայն` Ոչ մի Պայմանավորվող կողմ չպետք է նշանակի զգալի տուգանք մաքսային կանոնակարգերի կամ ընթացակարգային պահանջների փոքր խախտումների համար: Մասնավորապես, մաքսային փաստաթղթերում կատարված բացթողումների կամ սխալների համար, որոնք հեշտությամբ ուղղելի են և ակնհայտորեն կատարված են առանց դիտավորության կամ հանցավոր/կոպիտ անփութության, նախատեսված պատասխանատվության միջոցը չպետք է ավելի մեծ լինի, քան ուղղակի նախազգուշացումը»:
Առևտրի համաշխարհային կազմակերպության Վերանայված Կյոտոյի համաձայնագրում ևս նշված է, որ անհրաժեշտ է տարբերակել խախտումների տեսակները, որոնք կարող են լինել, օրինակ, փաստաթղթերի աննշան սխալներ` ձևակերպումների կամ անփութության հետևանքով` մինչև ավելի լուրջ իրավախախտումներ և հանցագործություններ: Օրինակ Վրաստանում 10 տոկոս թույլատրելի շեմ է գործում նշյալ դեպքերի համար:
-
Քննարկվել է
26.12.2017 - 30.01.2018
-
Տեսակ
Ծրագիր
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 12015
Տպել