Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի N 354-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 

   «      »____________2023 ԹՎԱԿԱՆ                                 N ________Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 354-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 10-րդ մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 16-ի «Էլեկտրոնային հսկողություն իրականացնող անձանց ցանկը, դրա արդյունքով ստացված տվյալների օգտագործման, պահպանման և ոչնչացման պայմանները, ստացված տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տեսանկարահանող, լուսանկարահանող, տեսաձայնագրող տեխնիկական միջոցների ցանկն ու դրանց կիրառման կարգը սահմանելու մասին» N 354-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «իրականացնող» բառը փոխարինել «իրականացնելու իրավունք ունեցող» բառերով,

2) Որոշմամբ հաստատված Հավելված 1-ի վերնագրում ««իրականացնող» բառը փոխարինել «իրականացնելու իրավունք ունեցող» բառերով,

3) Որոշմամբ հաստատված Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1. Էլեկտրոնային հսկողություն իրականացնելու իրավունք ունեցող անձինք են՝

1) քրեակատարողական ծառայության պետը.

2) քրեակատարողական ծառայության պետի տեղակալները.

3) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետը.

4) քրեակատարողան ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների պետերը.

5) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնական կայանում (ՕԿԿԿ) ծառայության նշանակված աշխատակիցները.

6) քրեակատարողական հիմնարկի պետը.

7) քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալը.

8) քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետը.

9) քրեակատարողական հիմնարկի օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայության նշանակված աշխատակիցները։

 

  1. Անհրաժեշտության դեպքում, սույն ցանկի 1-ին կետում նշված պաշտոնատար անձանց փոխարինում են նրանց ժամանակավոր պաշտոնակատարները:»:

4) Որոշմամբ հաստատված Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.                      

«1. Քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է քրեակատարողական հիմնարկում և դրա հարակից տարածքներում:

  1. Հաշվի առնելով, որ դատապարտյալների կամ այլ անձանց անվտանգության ապահովման կամ այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակով՝ դատապարտյալների փախուստները, ինքնավնասումները, ինքնասպանությունները, պատժի կատարման սահմանված կարգի խախտումները, անկարգությունները, հանցանքները կամ այլ իրավախախտումներ կանխելու, խափանելու կամ բացահայտելու նպատակով քրեակատարողական հիմնարկում և դրան հարող տարածքում կարող է իրականացվել էլեկտրոնային հսկողություն՝ տեսաձայնագրող միջոցների կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, հետևաբար էլեկտրոնային հսկողության արդյունքները կարող են օգտագործվել միայն սույն կետով նախատեսված նպատակներին համապատասխան։
  2. Էլեկտրոնային հսկողության արդյունքների ստացման և պահպանման համար յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ ապահովվում է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով և պայմաններով՝ պահպանման համար ունենալով համապատասխան ծավալով հիշողությամբ կրիչներ և տեսահսկման սարքավորումածրագրային համակարգ (այսուհետ՝ համակարգ):
  3. Տեխնիկական սարքավորումների ծրագրային ապահովումը ենթակա է վերստուգման էլեկտրոնային հսկողություն իրականացնելու մասին քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշումը ստանալուց անմիջապես հետո:
  4. Համակարգը նախատեսում է քրեակատարողական հիմնարկում տարածքների ամբողջական տեսահսկում, բացառությամբ երկարատև տեսակցությունների համար հատկացված սենյակների, կացարանների և խցերի, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տեսանյութի պահպանում, անալիտիկ վերլուծություն և սահմանված ժամկետի լրացման դեպքում՝ ավտոմատացված ոչնչացում:
  5. Համակարգն ապահովում է հեռահար եղանակով տեսանյութի հավաքագրումը, պահպանումը և մշակումը` առանձնացված և պաշտպանված կապուղիներով, առանց համացանցից անմիջական հասանելիության՝ տեղեկությունների հոսակորուստը բացառելու նպատակով:
  6. Համակարգն օժտված է մի շարք անալիտիկ (վերլուծական) և ազդարարման գործառույթներով: Քրեակատարողական հիմնարկներում կահավորված օպերատիվ կառավարման կենտրոնները պետք է հնարավոր լինի վերահսկել (կառավարել) նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում օպերատիվ կառավարման կենտրոնական կայանից (ՕԿԿԿ)։
  7. Տեսահսկման համակարգի միջոցով ստացված տվյալներն օգտագործվում են օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիությունը:
  8. Էլեկտրոնային հսկողության համակարգերից անձնական տվյալների արտահոսքի դեպքում քրեկատարողական հիմնարկի պետը պարտավոր է դրա մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, քրեակատարողական ծառայության պետին և անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին:
  9. Տեսահսկման համակարգը պետք է աշխատի 24-ժամյա ռեժիմով և հնարավորություն ունենա առնվազն մեկ ամիս տեսանյութի պահպանման և վերլուծության հնարավորություն: Մեկ ամիս տեսանյութի պահպանումն ապահովվում է ավտոմատացված ռեժիմով:
  10. Մեկ ամսից ավելի տեսաձայնագրված տեղեկության պահպանման անհրաժեշտության դեպքում այն ծրագրային ապահովման միջոցով առանձնացվում է և պահվում է երկու կրիչների վրա: Կրիչների վրա առկա տեղեկությունը կիրառվում է օրենքով նախատեսված նպատակների համար: Կրիչների վրա տեսաձայնագրված տեղեկության պահպանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 72-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան:
  11. Էլեկտրոնային հսկողությամբ ստացված տվյալների պահպանման համար կրիչները պետք է գտնվեն մշտական վերահսկողության ներքո և պահպանվեն չհրկիզվող պահարանում:
  12. Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված առանձնացված տեղեկությունը պահպանվում է այնքան ժամանակ մինչև վերանում է դրա պահպանման անհրաժեշտությունը, բայց ոչ ավելի, քան վեցամսյա ժամկետով:
  13. Եթե սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված տեղեկությունը փոխանցվել է նախաքննության կամ հետաքննության մարմիններին, ապա դրա տնօրինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
  14. Ավտոմատ ռեժիմով ոչնչացված տեղեկության վերաբերյալ արձանագրություն չի կազմվում, իսկ սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունը ոչնչացնելու դեպքում կազմվում է արձանագրություն, որն ստորագրում է քրեակատարողական հիմնարկի պետը և էլեկտրոնային հսկողություն իրականացնող պատասխանատու ծառայողը:»։

 

        5) Որոշման 1-ին կետի 3-ին ենթակետում «ծանոթանալու» բառից հետո լրացնել «և դրանք ստանալու» բառերը,

        6) Որոշմամբ  հաստատված Հավելված  3-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

 

ա.Վերնագրում «ծանոթանալու» բառից հետո լրացնել «և դրանք ստանալու» բառերը,

բ. 1-ին կետում՝ «ծանոթանալու» բառից հետո լրացնել «և դրանք ստանալու» բառերը,

գ. 1-ին կետի 2-րդ ենթակետում «աշխատակիցները՝» բառից հետո լրացնել «ուսումնասիրության կամ» բառերը,

դ. 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«3) քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկում գործող օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում.»:

ե.1-ին կետը լրացնել նոր «4.1» և «4.2» ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.

«4.1) քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղարի հրամանի հիման վրա ուսումնասիրություն կամ ծառայողական քննություն իրականացնող աշխատակիցները՝ ուսումնասիրության կամ ծառայողական քննության շրջանակներում.

4.2) քրեակատարողական հիմնարկի իրավաբանը՝ ուսումնասիրության, ծառայողական քննության կամ վարչական իրավախախտման դեպքերով վարույթ իրականացնելու շրջանակներում.».

7) Որոշմամբ հաստատված Հավելված 4-ը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1. Քրեակատարողական հիմնարկի էլեկտրոնային հսկողության ընդհանուր համակարգն առնվազն պետք է բաղկացած լինի տեսահսկման համակարգից և ցանցային ենթակառուցվածքներից։

  1. Տեսահսկման համակարգը առնվազն պետք է ներառի՝
  • տեսանյութի տեսագրման և պահպանման սարքավորումներ (սերվեր), որոնք համապատասխանում է հետևյալ նվազագույն պահանջներին.

Ձայնագրության Արագություն

Նվազագույնը՝ 600-1500 մբ/վ

Նվագարկման արագություն

Նվազագույնը՝ 450-800 մբ/վ

Օպերացիոն համակարգ

Նվազագույնը՝ Microsoft Windows Server 2019 16core

Վիդեոտվյալների կրիչների համակարգ՝

Նվազագույնը RAID 60, hot swappable

Օպերացիոն համակարգի կրիչներ

Առնվազն՝ 2×240GB M.2SSD Drives,

RAID1

Կոշտ սկավառակներ՝

Նվազագույնը՝ 96TB raw

Ցանցային ինտերֆեյս

Նվազագույնը՝ 4×10GbE SFP+ports4×1GbE RJ-45ports

Օպերացիոն հիշողություն՝

Նվազագունը՝ 4×8GB DDR4

Պրոցեսոր՝

Նվազագույնը՝ 1×Intel® 16-core Xeon®

Աշխատանքային պայմաններ՝

Նվազագույնը՝ 10°C-35°C

 

  • տեսանյութի պահպանման համակարգ (կրիչներ),
  • ծրագրային վերլուծական և տեսանյութերի մշակման փաթեթ, որոնք համապատասխանում է հետևյալ նվազագույն պահանջներին՝

        ա. Արհեստական բանականության հիման վրա «Ոչ ստանդարտ (անսովոր, խանգարող) պահվածքի հայտնաբերում» տեսանյութերի վերլուծություն: Տեսանյութերի վերլուծությունը պետք է անընդհատ ուսումնասիրի վերահսկվող տարածքում տեղաշարժը, այնուհետև հայտնաբերի շեղումներ և զեկուցի դրանք:

բ. Բացի նշված վիդեո վերլուծությունից, տեսախցիկների վերահսկման խելացի համակարգը պետք է ունենա ինտերակտիվ որոնման հնարավորություն ըստ ֆիզիկական բնութագրերի և օբյեկտների նմանության, որը արագացնում և հեշտացնում է օպերատորի աշխատանքը տեսանյութի արխիվի հետ աշխատելիս:

գ. Որոնման տեխնոլոգիան պետք է հիմնված լինի ինքնաուսուցման վիդեո վերլուծության վրա, որոնումն իրականացվում է տեսախցիկներից կամ մասնագիտացված «մեդիա դարպասներից» ստացված մետատվյալների հիման վրա:

դ. Տեխնոլոգիան պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝

  • տեսախցիկների շրջանակը սահմանելու հնարավորություն,
  • որոնման համար ժամանակի միջակայքը սահմանելու ունակությունը,
  • անձը և (կամ) տրանսպորտային միջոցը կարող են լինել որոնման օբյեկտ,
  • ցանկալի օբյեկտի (նշանների) ֆիզիկական բնութագրերը սահմանելու ունակություն, ինչպիսիք են՝ սեռը, մազերի/գլխարկի գույնը, վերին գույնը, ներքևի գույնը,
  • տեսախցիկի տեսանյութի շրջանակի վրա ուղղակիորեն ցանկալի օբյեկտը նշելու հնարավորություն,
  • որոնման տեխնոլոգիայի աշխատանքը պետք է լիովին ինտեգրված լինի տեսանկարահանման համակարգին, արդյունքները ցուցադրվեն ուղղակիորեն վիդեո հսկողության համակարգի ինտերֆեյսում,
  • տեխնոլոգիայի արդյունքները պետք է թողարկվեն շրջանակում որոնման օբյեկտը պարունակող տեսանյութերի բեկորների տեսքով, ինչպես նաև պետք է ցուցադրվի փնտրվող օբյեկտի գործչի «տեղեկանք» պատկերը, իսկ հնարավորության դեպքում` նրա դեմքը,
  • օպերատորին պետք է հնարավորություն տրվի վիդեո արխիվի մասշտաբով ստեղծել էջանիշեր ցանկացած գտնված տեսանյութերի համար,
  • օպերատորին պետք է հնարավորություն տրվի «կատարելագործել» արդյունքները` հաստատելով/չհաստատելով վերլուծական որոնման տվյալները` որոնման արդյունքների հուսալիությունը բարձրացնելու համար,
  • համակարգը պետք է թույլ տա տեղադրել օպերատորի կողմից «զտված» տեսահոլովակների տրամաբանական կապը, որպեսզի այդ տեսահոլովակների նվագարկումը հասանելի լինի մեկ պատուհանում՝ առանց ընդհատման,
  • Պետք է հնարավոր լինի ակնթարթորեն անցնել որոնման միջերեսից վիդեո արխիվի հիմնական ինտերֆեյս՝ տեսանյութերի տվյալների հետագա դիտման/ուսումնասիրման և արտահանման համար:
  • ակտիվ և պասիվ ցանցային սարքեր (կամուտատորներ, կոնվերտորներ, PoE ինժեկտորներ և այլ),
  • ցանցային տեսախցիկներ (կախված տեխնիկական պահանջներից), որոնք համապատասխանում են հետեևյալ նվազագույն պահանջներին՝

Հիմնական պարամետրեր

Առնավզն՝ 2 մեգապիքսել գլանաձև կամ գնդաձև տեսախցիկ (1080p) WDR, LightCatcher, վարիֆոկալ օբյեկտիվ, ինտեգրված ինֆրակարմիր, նոր սերդնի անալիտիկա

Մատրիցա

CMOS progressive scan ոչ պակաս 1/2.8”

Օբյեկտիվ

Վարիֆոկալ, մոտորացված, ոչ պակաս 4,3-129 մմ F/1.6

Առավելագույն պատկերի մաքրություն

Ոչ պակաս 1920х1080

Ինտեգրված ԻԿ-լուսավորություն

Ոչ պակաս 30 մետր

Լայն դինամիկ տիրույթը (WDR)

Ոչ ցածր 120 դբ

Սեղմման կոդեկների աջակցում

H.264 HDSM SmartCodec, H.265 HDSM SmartCodec, Motion JPEG կամ համարժեք

«Խելացի» կոդեկի առկայություն՝ ըստ անհրաժեշտության

Պահանջվում է, սեղմման հարաբերակցությունը և շրջանակի արագությունը դինամիկորեն փոխելու ունակությամբ

 

Ինտեգրված շարժման դետեկտորի առկայություն

Պահանջվում է 

Նորարարական վիդեոանալիտիկա

Ինտեգրված, ինքնուս

Կափարիչի կարգավորման արագություն

Ավտոմատ, ձեռքով

Պարամետրի կարգավորում

Ավտոմատ, ձեռքով

Գիշեր/Ցերեկ ռեժիմի կարգավորում

Ավտոմատ, ձեռքով

Սպիտակ հաշվեկշռի կարգավորում

Ավտոմատ, ձեռքով

Դիմակավորող գոտիներ

Պահանջվում է, մինչև 64 գոտի

Աուդիո հասանելիություն

Ըստ անհրաժեշտության

Մաքրող խոզանակի առկայություն (wiper)

Ըստ պահանջի 

Ապահովում ONVIF

Պահանջվում է

Անվտանգություն

Գաղտնաբառով պահպանում, HTTPS գաղտնագրում, վավերացում, մուտք 802.1x 

Ապահովվող պրատակոլներ

IPv6, IPv4, HTTP, HTTPS, SOAP, DNS, NTP, RTSP, RTCP, RTP, TCP,UDP, IGMP, ICMP, DHCP, Zeroconf, ARP

SNMP ապահովում

նվազագույնը SNMP v2c, SNMP v3

SD-սլոտ հիշողության քարտի

Ըստ պահանջի

Աշխատանքի ջերմաստիճանի ռեժիմ

Նվազագույնը -40С մինչև +60С

Պատյանի պաշտպանություն կեղտից և փոշուց

Նվազագույնը IP66, IP67

Պատյանի նյութը

Ալյումինե

Երաշխիք արտադրողից

Առնվազն՝ 3 տարի

 

  • Բոլոր այն տեսախցիկները, որոնք օժտված են վիդեո անալիտիկ հնարավորությամբ, պետք է բավարարեն ստորև նշված ֆունկցիոնալին՝

ա. Վիդեոանալիտիկայի շնորհիվ օբյեկտների դասակարգում արհեստական բանականության միջոցով (ինտեգրված նեյրոնային ցանց): Տեսախցիկի օբյեկտիվում հայտնված ցանկացած շարժվող օբյեկտ դասակարգվում է մարդ կամ տրանսպորտային միջոց: Իրականացնում է հետևյալ սցենարները՝

Օբյեկտները հայտնաբերվում են դիտարկման տարածքում

Միջոցառումը հարուցվում է, երբ ընտրված տիպի օբյեկտը տեղափոխվում է դիտարկման տարածք

Թափառող առարկաներ

 

Միջոցառումը հարուցվում է, եթե ընտրված տիպի օբյեկտը երկար ժամանակ մնա դիտարկման տարածքում

Մի առարկա, որը հայտնվում կամ տեղափոխվում է դիտարկման տարածք

 

Միջոցառումը հարուցվում է, երբ ցանկացած առարկա տեղափոխվում է դիտարկման տարածք: Այս իրադարձությունը կարող է օգտագործվել օբյեկտները հաշվելու համար

Դիտարկման տարածքում բացակայում է օբյեկտը

Միջոցառումը հարուցվում է, եթե դիտորդական տարածքում օբյեկտներ չկան

Օբեկտներ, որոնք տեղափոխվում են դիտարկման տարածք

 

Միջոցառումը հարուցվում է, եթե որոշակի թվով օբյեկտներ տեղափոխվել են դիտորդական տարածք

Դիտարկման տարածքը լքող օբյեկտները

 

Միջոցառումը հարուցվում է, եթե որոշակի թվով օբյեկտներ լքել են դիտարկման տարածքը

Վերահսկվող տարածքում գտնվող օբյեկտի դադարում

 

Մի իրադարձություն է ձեռնարկվում, եթե դիտորդական տարածքում գտնվող առարկան դադարում է շարժվել որոշակի ժամանակահատվածով

Ուղղությունը խախտվել է

Միջոցառումը սկսվում է, երբ օբյեկտը շարժվում է արգելված ուղղությամբ

Ներխուժման փորձի հայտնաբերում Միջոցառումը սկսվում է, երբ դիտարկվող միջավայրը անսպասելի փոխվում է

Միջոցառումը հարուցվում է այն դեպքում, երբ դիտարկվող միջավայրում անսպասելի փոփոխություն է տեղի ունենում

 

  • օպերատորների աշխատանքային կայաններ և վիդեոպատ (video wall) մոնիթորներով, որոնք համապատասխանում են հետեևյալ նվազագույն պահանջներին.

ա.Պրոֆեսիոնալ աշխատանքային կայան՝ մինչ 4 մանիտորի միացման հնարավորությամբ.

Ստանդարտ վիդեոազդանշանի մուտքի հնարավորություն

mDP, DP и HDMI

Օպերացիոն համակարգ

Առնազն Microsoft Windows 10 IoT Enterprise LTSB

Պրոցեսոր

Նվազագույնը՝ Intel Core i3

Օպերատիվ հիշողություն

Նվազագույնը՝ 8 ԳԲ (DDR4)

Կոշտ հիշողությունը

Նվազագույնը՝ 256 ГБ M.2 SSD + 500 ГБ HDD

Ցանց՝

Նվազագույնը 2 Ethernet RJ-45 (1000Base-T)

Վիդեո ելքեր

Նվազագույնը՝ 2 ակտիվ (4 × mDP)

Չափսեր

Ոչ ավել 292 × 92,6 × 290 մմ

Աշխատանքային պայմաններ

Նվազագույնը՝ +10...+35 °C

 

բ. Պրոֆեսիոնալ USB կառավարման վահանակ PTZ տեսախցիկների և ծրագրային համակարգի կառավարման.

Սնուցումը

USB պորտից

Օպերացիոն համակարգ

Առնվազն՝ Microsoft Windows 10

Վիդեո ելքեր

Նվազագույնը՝ 2 ակտիվ (4 × mDP)

Չափսեր

Ոչ ավել 379 × 89 × 224 մմ

Աշխատանքային պայմաններ

Նվազագույնը՝ 0...+45 °C

 

  • այլ աքսեսուարներ և սարքավորումներ (ադապտորներ, կանեկտորներ, կախիչներ և այլն):
  1. Համակարգի նկարագրություն.
  • Քրեակատարողական հիմնարկի էլեկտրոնային հսկողության ընդհանուր համակարգի պահանջները պետք է ձևավորվեն հաշվի առնելով տվյալ քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները և պահանջները։
  • Սույն հավելվածով նախատեսվող տեխնիկական միջոցների քանակը կախված է քրեակատարողական հիմնարկի և դրա տարածքի առանձնահատկություններից։
  • Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի առանձնահատկությունները տեսահսկման սարքավորումածրագրային համակարգը կառուցվում է IP տեսահսկման հենքի վրա՝ ապահովելով հուսալի և անխափան աշխատանք:
  • Տեսախցիկների տեսանյութի դիտման համար կահավորվում են ավտոմատացված աշխատանքային տեղեր, որոնք ընդհանուր համակարգի ակտիվ բաղադրիչներից մեկի աշխատանքի խափանման դեպքում ապահովվում են ընդհանուր համակարգի անխափան աշխատանքը մյուս ավտոմատացված աշխատանքային տեղում: Սարքավորումածրագրային համակարգը նախագծվում է մոդուլային սկզբունքով, և այն հնարավոր է ձևափոխել և ավելացնել հավելյալ սարքավորումների ձեռքբերման ու փոխինտեգրման միջոցով:
  • Համակարգը ներառում է տեսաձայնագրման սերվերների խափանումների դեմ կայունության (redundancy) մեխանիզմներ, որոնք կնախատեսեն ցանկացած տեսաձայնագրման սերվերի շարքից դուրս գալու դեպքում համակարգի անընդհատ աշխատունակություն։
  • Տեսահսկման համակարգի բոլոր սարքավորումներն ինտեգրված են միմյանց միջև և գործում են որպես մեկ միասնական ծրագրաապարատային համալիր համակարգ, որը ներառում է միացումներն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր մալուխները և փոխարկիչները:
  • Համակարգում առկա բաղադրիչների միջև տվյալների փոխանակումն իրականացվում է TCP/IP տեխնոլոգիայի միջոցով:
  • Տեսանյութի տեսագրման և պահպանման սարքավորումը պետք է լինի թվային և բավարարի հետևյալ պահանջներին.

ա. անընդհատ տեսագրում 24 ժամ շաբաթը 7 օր և 365 օր տարվա ընթացքում,

բ. շարժի հայտնաբերման դեպքում տեսագրում,

գ. տեսագրում, երբ կադրում հայտնվում է տիպային օբյեկտ (մարդ կամ ավտոմեքենա),

դ. պահեստային գործառույթի առկայություն (ավտոմատ տեսախցիկների միացման փոփոխում դեպի ռեզերվային սերվեր անսարքությունների դեպքում),

ե. տվյալների արխիվացում - տեսանյութի պահպանում բարձր որակով սահմանված ժամանակահատվածում և ավելի ցածր որակով ավելի երկար պահպանման համակարգի տնտեսման համար,

զ. եռատիպ աշխատանքային ռեժիմ (միաժամանակյա տեսագրում, տեսագրված տեսանյութի դիտում և իրական ռեժիմով տեսանյութի դիտում),

է. հնարավորություն միանալու առնվազն 10 Գբիթ/վ ցանցային ինտերֆեյսով,

ը. բարձր արտադրողականություն (տեսագրման համար առնվազն մինչև 1500 Մբիթ/վ, դիտման ժամանակ առնվազն մինչև 600 Մբիթ/վ, ընդհանուր՝ առնվազն մինչև 2100 Մբիթ/վ),

թ. մաթեմատիկական հագեցվածությամբ GPU վիդեովերլուծության համար, CPU-ի բեռնվածության թեթևացում, որի արդյունքում մշակվող ալիքների քանակը պետք է լինի առնվազն 160 հատ մեկ սերվերի վրա,

ժ. ընտրովի տարբերակով կոշտ սկավառակներ համակարգի տվյալների պահպանման համար, որի արդյունքում առնվազն 96ՏԲ մեկ սերվերի համար և RAID-6 ենթահամակարգ կամ համարժեք,

ժա.  արխիվային տվյալների պահպանում բարձր որակով առնվազն մեկ ամիս,

ժբ. կլաստերավորման հնարավորություն, մի քանի սերվերների տրամաբանական միավորում մեկ հանգույցում՝ բոլոր սերվերների միաժամանակյա մեկ մուտքի հնարավորությամբ,

ժգ. օգտվողների գործողությունների լոգավորման հնարավորություն,

ժդ. H 265 կոդեկով կամ համարժեք տեսագրման հնարավորություն,

ժե. օպերացիոն համակարգի կազմակերպում առանձին առանձնացված SSD-կրիչների վրա RAID-1 ենթահամակարգով կամ համարժեք:

 9)  Սերվերից աշխատատեղերին վերաբերող տեղեկատվությունը փոխանցվում է հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք կարող են էապես կրճատել փոխանցվող ցանցային թրաֆիկը: Տեսանյութի հոսքի պարամետրերն ընտրվում են ինքնաբերաբար՝ կախված այն բանից, թե ինչ է ցուցադրվում տվյալ պահին աշխատակայանի մոնիթորների վրա:

 10) Համակարգը կառուցվում է այնպես, որ սերվերներից աշխատանքային կայան տվյալների փոխանակումն իրականացվի հատուկ տեխնոլոգիաների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ցանցի և աշխատանքային կայանի ծանրաբեռնվածությունը՝ առանց տեսանյութի որակի վրա ազդելու: Համակարգը չի թույլատրում տեսախցիկից ուղիղ կապով տվյալների փոխանակում դեպի աշխատանքային կայան: Աշխատանքային կայանն օժտված է տեսախցիկների կարգաբերման հնարավորությամբ՝ ըստ օպերատորի պահանջների՝ միաժամանակ մեկ տեսախցիկի արտահանում մի քանի պատուհանների վրա՝ յուրաքանչյուր պատկերում առանձին հատվածի առանձնացման հնարավորությամբ: Աշխատանքային կայանում օպերատորը հնարավորություն ունի միաժամանակ տարբեր պատուհաններում տեսնել առցանց տեսանյութը և միաժամանակ աշխատել այլ տեսախցիկների արխիվային տեսանյութի հետ: Օպերատորի կողմից հետաքրքրող պատուհանին դիմելիս օպերատորը պետք է կարողանա նույն պահին նշված պատուհանի տեսախցիկի տեսանյութն արխիվում դիտել 30, 60 կամ 90 վայրկյան հետ վերադառնալու ժամանակահատվածում:

  1. Աշխատանքային կայանը պետք է ունենա.

1) ամբողջական և պարզ ինտերֆեյս՝ տեղայնացման հնարավորությամբ,

2) WEB ինտերֆեյս հաճախորդի մասով,

3) կառավարման վահանակ (Joystic),

4) ինտերնետ կամ բջջային ցանց տվյալների փոխանցման հնարավորություն,

5) քարտեզ տեսախցիկների դասավորվածությունը կազմելու համար,

6) Windows օպերացիոն համակարգի օգտագործողների հավաստիության ստուգում,

7) ինտելեկտուալ վիրտուալ մատրիցային ստեղծում,

8) պատահարների միասնական հետազոտում,

9) իրադարձությունների ծանուցումն էլեկտրոնային փոստով կարգաբերելու ունակություն (շարժման և համակարգի այլ իրադարձություններ),

10) կենտրոնական համակարգի իրադարձությունների ծանուցում,

11) իրադարձությունների մշակման ակտիվ կանոններ,

10) ռեզերվային ձայնագրություն (ձեռքով և ավտոմատ ժամային կարգավորմամբ),

11) խափանումների դեպքում վերականգնման միացում։

  1. Սարքավորումածրագրային համակարգն ապահովում է.

1) անվտանգության հաստատությունում իրավիճակի շարունակական շուրջօրյա մոնիթորինգ,

2) վիդեո ազդանշանների փոխանցում պահակախմբին և կառավարման սենյակ իրական ժամանակում,

3) տեսանյութի զուգահեռ դիտելու, պատկերների մշակման զուգահեռ հնարավորություն,

4) աշխատանքային կայանի օպերատորի հրահանգով ավտոմատ տեսանյութի արտահանում էկրանին,

5) թվային պատկերի մշակում (բազմաշերտ, պատկերների բազմապատկում),

6) պատկերների ձայնագրում թվային ձևաչափով,

7) ձայնագրման ավտոմատ ակտիվացումն իրական ժամանակում, ազդանշանային ծանուցումն ստանալու պահից կամ շարժման դետեկտորը կամ վերլուծությունը խթանելու դեպքում,

8) վիդեոտվյալների արտահանում ինչպես սեփական պահպանված ձևաչափով, այնպես էլ ընդհանուր առմամբ ընդունված ստանդարտներ (օրինակ ՝ AVI),

9) վիդեոտվյալների միանվագ արխիվացում կամ ավտոմատ արխիվացում ժամանակացույցով՝ մինչև մեկ ամիս ժամկետով,

10) պաշտպանություն սարքավորումներից չթույլատրված մուտքից և ուղղակիորեն վիդեո տեղեկությունից` մալուխային համակարգի և մոնտաժային բլոկների մակարդակում և տեղեկության մակարդակով` տարբերակելով մուտքի իրավունքները,

11) տեխնիկական միջոցների և տեղեկության փոխանցման գծերի գործունակության ավտոմատ մոնիթորինգ՝ ազդանշանի թողարկում համակարգի տարրերի անսարքության դեպքում,

12) մոնիթորի էկրանին ծառայության տեղեկության ցուցադրում՝ տեսախցիկի ընթացիկ ժամանակը, ընթացիկ ամսաթիվը, համարը կամ անվանումը և ձայնագրման ռեժիմը, տեսախցիկների և պահպանվող տարածքների դասավորությունը,

13) կառավարում՝ ըստ պարամետրերի և օգտագործողի իրավունքների մատչելիության բազմաստիճան համակարգի,

14) օպերատորի աշխատանքային կայանում մեկ մոնիթորի վրա մեկ տեսախցիկից առնվազն մինչև 64 պատկերների միաժամանակյա ցուցադրում,

15) օպերատորի աշխատանքային ծրագրի ավտոմատ գործարկումը` պահված դիտումներով և տեսախցիկների մերձավոր տարածքներով:

  1. Ծրագրային համակարգը տեսախցիկից պետք է ընդունի տեսախցիկում ինտեգրված մետատվյալների և անալիտիկ վերլուծությունները՝ տարբեր իրադարձություններ ազդարարելու համար, ինչպես նաև տեսանյութի արխիվում որոնման համար:»։

    8) Որոշմամբ հաստատված Հավելված 5-ը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված՝ էլեկտրոնային հսկողության ընթացքում կիրառվող տեսանկարահանող, լուսանկարահանող և տեսաձայանգրող տեխնիկական միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները:

  1. Տեխնիկական միջոցները կիրառելիս պահպանվում են օրինականության, հավաստիության, համաչափության և անվտանգության սկզբունքները։
  2. Տեխնիկական միջոցների օգտագործումը պետք է հետապնդի օրինական նպատակ, իսկ դրանց կիրառման արդյունքում ստացված նյութերը կարող են օգտագործվել դատավարական, հանցագործությունների բացահայտման կամ կանխման, խափանման նպատակներով (օրինականության սկզբունք):
  3. Տեխնիկական միջոցների օգտագործման արդյունքում ստացված տվյալները պետք է լինեն ամբողջական և ճշգրիտ (հավաստիության սկզբունք):
  4. Տեսաձայնագրող սարքերը պետք է կահավորվեն այնպես, որ դրանցով իրականացվող տեսահսկումը (տեսահսկման դաշտը) համապատասխանի անձնական տվյալների մշակման համաչափության՝ հնարավորինս բացառելով դրանում կողմնակի անձանց հայտնվելը (համաչափության սկզբունք):
  5. Տեխնիկական միջոցներ կիրառողը պետք է գնահատի տեխնիկական միջոցների հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության ընթացքում տեխնիկական միջոցների օգտագործումը չպետք է վտանգի մարդու կյանքը, առողջությունը, իրավունքներն ու ազատությունները (անվտանգության սկզբունք): Տեխնիկական միջոցներ կիրառողն էլեկտրոնային հսկողություն իրականացնելիս պետք է ապահովի հարակից տարածքում պետական այլ մարմնի տարածքի որոշ հատվածների էլեկտրոնային հսկողության տեսադաշտում չհայտնվելը, իսկ դրա անհնարինության դեպքում, պետք է տվյալ պետական մարմնի հետ նախապես համաձայնեցնի տեխնիկական միջոցի տեղադրման հարցը:
  6. Թվային տեխնիկական սարքում ամրագրված ամսաթիվը և ժամը պետք է համապատասխանեն էլեկտրոնային հսկողության իրականացման իրական ամսաթվին և ժամին: Տեսաձայնագրման ֆայլից պետք է հնարավոր լինի պարզել տեսաձայնագրման իրականացման ժամը և օրը:
  7. Տեխնիկական միջոցների կիրառման անընդհատությունն ապահովվում է քրեակատարողական հիմնարկի և Քրեակատարողական ծառայության կողմից:»։
  8. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

 

 

                                          

 

 

 

  • Քննարկվել է

    12.10.2023 - 27.10.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեակատարողական, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2329

Տպել