-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
___________ 2023 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1045-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1072-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» և «է5» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Պետական անտառային հողերում անտառային տնտեսության վարման և անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
- նախաբանում «Համաձայն Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 138-րդ կետի`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է4» կետով՝» բառերով,
- հավելվածի՝
ա. 3-րդ կետի «կարգով» բառից հետո լրացնել «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական» բառերը, իսկ «(եզրակացություններ)» բառը հանել.
բ. 7-րդ կետի 1-ին ենթակետի «հակասում է» բառից հետո լրացնել «կամ անհամատեղելի է» բառերը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Հատատեղերի հատկացման և տեղազննման կարգը հաստատելու մասին» N 1072-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
- նախաբանում «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետին համապատասխան`» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է5» կետով՝» բառերով,
- վերնագրում և 1-ին կետում «և տեղազննման» բառերը հանել,
- 1-ին կետից հետո լրացնել նոր կետ՝ հետևյալ բովանդակությամբ «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` եռամսյա ժամկետում հաստատել հատման նշանակված կանգուն ծառի ծավալի հաշվարկման աղյուսակները:»,
- հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
« » 2023թ.
ք. Երևան
-
Քննարկվել է
12.10.2023 - 02.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2252
Տպել