«Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը
-
2 - Կողմ
-
3 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, ձևերը սահմանելու և Հայաստանի հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկիրավիճակը, խնդիրները և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516Ն որոշմամբ սահմանվել են ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնները, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի փետրվարի 1-ից։ Համաձայն վերոնշյալ շուկայի առևտրային կանոնների՝ էլեկտրաէներգետիկական շուկայում ներդրվել են գործունեության մրցակցային պայմաններ, իսկ շուկայի մասնակիցները գործունեություն են ծավալում մեծածախ շուկայի տարբեր հատվածներում և բաղադրիչներում։ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայում տեղի ունեցող նշված գործընթացների հաշվի առմամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայել էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից ՀՀ հանրային հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը և ձևերը՝ դրանք համահունչ դարձնելով էլեկտրաէներգետիկական շուկայի նոր կառուցվածքին և դրանով պայմանավորված հանձնաժողովի կարիքներին:
Կարգավորմաննպատակը և բնույթը
2. ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման բարելավված կարգի և ձևերի սահմանման նպատակը կարգավորման շրջանակում (այդ թվում՝ սակագնային կարգավորման) իրականացվող վերլուծությունների և ուսումնասիրությունների նպատակով առավել ամբողջական և ընդգրկուն տեղեկատվության հավաքագրումն է, ինչպես նաև տեղեկատվության ներկայացման պահանջների հստակեցումը։
3. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողով տեղեկատվությունների ներկայացման կարգի և ձևերի կատարելագործման և հստակեցման արդյունքում կընդլայնվի ու կհստակեցվի կարգավորման գործընթացների համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ինչպես նաև հաշվի կառնվեն էներգետիկայի բնագավառում սակագնային քաղաքականության և շուկայի ազատականացման գործընթացների բարելավմամբ պայմանավորված վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխությունները։
-
Քննարկվել է
10.10.2023 - 27.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 2272
Տպել