Ռաիսա Գալստյան
26.12.2017
Նախագծի 1-ին հոդվածում <<կրթություն>> բառը փոխարինել <<կրթությունը>> բառով:
6 - Կողմ
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297-Ն օրենքի այսուհետ` Օրենք 18-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ պարբերությունում «կրթություն» բառից հետո լրացնել «հանրակրթական» բառը:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում «հեռակա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով շրջանավարտների, ովքեր կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` նաև առկա ուսուցմամբ» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Քննարկվել է
26.12.2017 - 19.01.2018
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 10927
Տպել26.12.2017
Նախագծի 1-ին հոդվածում <<կրթություն>> բառը փոխարինել <<կրթությունը>> բառով: