Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝

  • 2-րդ և 2.1-ին մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2.  Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվությունն անձին տրամադրվում է մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով:

2.1. Եթե անձը ցանկանում է դադարեցնել սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկատվության ստացումը, ապա սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին:».

  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
  • 7-րդ մասից հանել «տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության,» բառերը.
  • 8-րդ մասից հանել «տարեկան 1 անգամից ավելի» բառերը:

Հոդված 2 Օրենքի 24-րդ հոդվածում՝

  • 1-ին մասի 2-րդ պարբերությունը հանել.
  • 1-ին մասից հետո լրացնել նոր՝ 1.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը, բացի կենսաթոշակային ֆոնդերից, իրավունք ունի կառավարելու «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքով սահմանված այլ ներդրումային ֆոնդեր: Ընդ որում, մասնագիտացված ներդրումային ֆոնդ (այդ թվում՝ ոչ հրապարակային) կառավարելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը: Կենտրոնական բանկը կարող է մերժել համաձայնության տրամադրումը, եթե կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը չունի բավարար ընթացակարգեր և պատշաճ ներքին հսկողության համակարգ, որոնք կապահովեն այդպիսի ներդրումային ֆոնդերի կառավարման դեպքում իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների լավագույն շահերի պաշտպանությունը կամ այդպիսի ներդրումային ֆոնդերի կառավարման դեպքում կվտանգվեն իր կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցների շահերը:»:

Հոդված 3 Օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Եթե անձը չի ներկայացրել կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում, ապա մասնակիցների ռեեստրը վարողը տվյալ անձի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին  տեղեկացում է ուղարկում տվյալ անձին մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված որևէ դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով, բացառությամբ այն դեպքի, երբ անձը ներկայացրել է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դիմում: Ընդ որում, սույն մասի առաջին նախադասությամբ նախատեսված տեղեկացումը պետք է պարունակի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տեղեկությունները:»։

 

Հոդված 4Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «25» թիվը փոխարինել «35» թվով։

Հոդված 5 Օրենքի 38-րդ հոդվածում՝

  • 3-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
  • 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) սույն մասի 1-5-րդ կետերում չնշված այլ ֆինանսական գործիքներում:».

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել թողարկողների (ներառյալ` բանկերի` բանկային ավանդների մասով) կամ դրանց թողարկած արժեթղթերի, սույն հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով նախատեսված ֆինանսական գործիքների, այդ արժեթղթերով և ֆինանսական գործիքներով գործարքների, ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների նկատմամբ նվազագույն չափանիշներ և պայմաններ, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդի հաշվին ածանցյալ ֆինանսական գործիքներով կնքվող գործարքների պայմաններ (այդ թվում՝ տեսակները, գործարքի կողմերը):»:

 

Հոդված 6 Օրենքի 39-րդ հոդվածում՝

  • 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Արտասահմանյան պետությունների կամ այդ պետությունների կենտրոնական բանկերի կողմից թողարկված կամ ամբողջությամբ երաշխավորված արժեթղթերում կատարվող ներդրումների ընդհանուր ծավալը չի կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 40 տոկոսը, ընդ որում, մեկ թողարկումում (տրանշում) ներդրումների արժեքը չի կարող գերազանցել ֆոնդի ակտիվների 20 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածի 16-րդ մասով:».

  • 7-րդ մասում «հիմնադրամների» բառը փոխարինել «ֆոնդերի» բառով.
  • 9-րդ մասում «պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը» բառերը փոխարինել «սույն հոդվածի 9.1-ին մասով սահմանված սահմանաչափը» բառերով.
  • 9-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով․

«9.1. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետով սահմանված ֆինանսական գործիքներում և սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ներդրումային ֆոնդերի թողարկած արժեթղթերում կատարվող ներդրումները չպետք է գերազանցեն տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 10 տոկոսը: Սույն մասով սահմանված սահմանաչափը չի տարածվում սույն հոդվածի 24-րդ մասով սահմանված արժեթղթերի վրա, բացառությամբ այն դեպքի, երբ թողարկմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում դրանք չեն թույլատրվում կարգավորվող շուկայում առևտրին:».

  • 16-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«16. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումները չեն կարող գերազանցել տվյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների 15 տոկոսը: Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի համատեղ որոշմամբ կարող են սահմանվել կոնկրետ պետության մասնակցության աստիճանի որոշման կարգ, ինչպես նաև որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար ավելի բարձր սահմանաչափ (սակայն ոչ ավել, քան ֆոնդի ակտիվների 30 տոկոս)՝ հաշվի առնելով տվյալ պետության վարկանիշը կամ ֆինանսական համակարգի զարգացվածության աստիճանը։»:

 

Հոդված 7․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության                                          Վահագն Խաչատուրյան նախագահ                 

 

 

  • Քննարկվել է

    09.10.2023 - 24.10.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2641

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

15.10.2023

Բացառել նախագծի 2.2. կետը՝ տվյալ իրավահարբերության մասով ծանուցումը «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված եղանակով անընդունելի։ Ակնհայտ է, որ նախագծի պատվիրատուները փորձում են ապագա կենսաթոշակառուների իրավունքների ոտնահարման հաշվին նվազագույնի հասցնել իրենց հաշվետվողականությունը։

Տեսնել ավելին