Անկախ Վերլուծական Կենտրոն
29.12.2017
Ծրագիրը համալրել նոր 21-րդ կետով հետևյալ բովանդակությամբ. Հաշվի առնելով, որ ՃՈ-ը հանդիսանում է ոչ թե պատժող, վարչական տույժի միջոցներ կիրառող, բյուջեն համալրող մարմին, այլ ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելու ուղղությամբ կանխարգելող, խախտումները ծնող պատճառները բացահայտող, վերլուծող և այդ պատճառները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ մշակող և իրականացնող մարմին, առաջարկվում է. 1. Ոստիկանության կամ այլ կայքում պարբերաբար տեղադրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները և պատահարները երթևեկության մասնակիցների կողմից, այդ թվում նաև հետիոտների` նշելով տեղը, հոդվածը, նույն տեղում խախտումների հաճախականությունն ու քանակը, վերլուծության արդյունքում` խախտումները պատահարներ առաջացնող կամ նպաստող կամ չկանխարգելող պատճառները, խախտումների և պատահարների քանակը նվազեցնելու ուղղությամբ ծրագրված միջոցառումների բովանդակությունը, արդյունքները: 2. Նույն վայրում խախտումների կամ պատահարների հաճախականության և քանակի չնվազող դինամիկայի դեպքում իրականացնել ադմինիստրատիվ պատասխանատվության միջոցներ պատասխանատու պաշտոբատար անձանց նկատմամբ: