Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագիծը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին օգնության տրամադրման միջոցառման շարունակականությունը՝ մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ։
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացների օգնության միջոցառման շրջանակներում 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։
2023 թվականի օգոստոսից միջոցառման շրջանակներում դրամական օգնություն այլևս չի տրամադրվում։
Հիմք ընդունելով Որոշման 5-րդ կետը՝ Քաղաքաշինության կոմիտեի կողմից 25.08.2023 N 01/27.2/11069-2023 գրությամբ տեղեկացվել է, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի N 216-Ն որոշման շրջանակներում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում իրականացվում է բնակելի թաղամասի կառուցման ծրագիր, որով կառուցվում են թվով 13 բնակելի տներ՝ ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված անձանց համար։ Գրությամբ տեղեկացվել է նաև, որ շինարարական աշխատանքների վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի դեկտեմբեր ամիսը։
Հաշվի առնելով, որ բնակելի թաղամասի կառուցման աշխատանքները երկարաձգվել են, Քաղաքաշինության կոմիտեն առաջարկել է որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում հատկացվող դրամական աջակցության տրամադրման ժամկետները ևս երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագիծը։
2. Կարգավորման առարկան
Ներկայացված նախագծով առաջարկվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված բնակելի անշարժ գույքը կորցրած այն քաղաքացիներին, ովքեր դրամական աջակցության ծրագրի շրջանակներում ստացել են միանվագ աջակցություն՝ 300000 դրամ, իսկ 2021 թվականի փետրվար ամսից մինչև 2023 թվականի հուլիս ամիսը ներառյալ՝ ամսական 68000 դրամ, ամսական 68000 դրամ աջակցությունը տրամադրել ևս 5 ամիս՝ 2023 թվականի օգոստոս ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ:
Ընդ որում, նախագծով նախատեսվում է հստակեցնել միջոցառման շահառուների կազմը և այն դեպքում, երբ լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվի, որ 2021-2023 թվականների ընթացքում աջակցություն ստացած անձը չի հանդիսանում միջոցառման շահառու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի տրամադրած տվյալների հիման վրա նրան աջակցությունը 2023 թվականի օգոստոս ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսների համար չի վճարվի։
Ըստ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանից 28.07.2023 N 01//05345-2023 գրությամբ ստացված տվյալների՝ 26.07.2023 դրությամբ աջակցության ցուցակում ընդգրկված շահառուների թիվն անփոփոխ է, այսինքն՝ 38 անձ է:
Նախագծի ընդունման դեպքում ծրագրում ընդգրկված՝ 2022 թվականի դեկտեմբեր-2023 թվականի հուլիս ամիսների համար դրամական օգնություն ստացած 38 անձի համար 2023 թվականի հինգ ամիսներին (2023 թվականի օգոստոս-դեկտեմբեր) դրամական օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ կլինի հատկացնել 12,920.0 հազ. դրամ գումար (38 x 5 x 68000=12,920.0 հազար դրամ), որը նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին ևս 5 ամիս 2023 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար կտրամադրվի օգնություն։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից:
5. Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեում եկամուտները և ծախսերը չեն ավելանա։
-
Քննարկվել է
06.10.2023 - 23.10.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1921
Տպել