ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ (ՍԽԵՄԱՆ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 164-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 164-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի
1․ Ներկա իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը:
«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը։ Վերոնշյալ կարգի սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքով սահմանված սերմերի դասերի և կարգերի տնկանյութի ստացման նպատակով սերմնաբուծության և տնկարանային արտադրության սխեմայի սահմանումը, որը հնարավորություն կտա հանրապետությունում բարձրորակ, սերմնաբուծության ու տնկարանային արտադրության ոլորտում ընդունված միջազգային պահանջներին համապատասխան սերմերի և տնկանյութի արտադրության միջոցով բարձրացնել բուսաբուծական արտադրության արդյունավետությունը, ապահովել հանրապետությունում պարենային և կենսաբանական անվտանգությունը։
2․ Խնդրի սահմանումը։
«Սերմերի և տնկանյութի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանվում են սերմերի դասերը և տնկանյութի կարգերը, սակայն առկա չէ սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանող իրավական ակտ։
3․ Կարգավորման նպատակը։
Սույն կարգավորման նպատակն է «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակաբույսերի սերմնաբուծության և տնկարանային արտադրության հերթագայության (սխեմայի) սահմանումը։
4․ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
5․ Ակնկալվող արդյունքը։
Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, սերմնարտադրության և տնկարանային արտադրության ծավալները կավելանան և կստեղծվեն տնկանյութի արտահանման հնարավորություններ։
6․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նվազեցում կամ ավելացում չի նախատեսվում:
7.Կապը ռազմավարական փաստաթղթի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026 թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված «Ռազմավարություն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» փաստաթղթով նախատեսված է գյուղատնտեսական ոլորտի մրցունակությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բարելավել սերմերի և տնակնյութի հավաստագրման համակարգը։
Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է բուսաբուծության ճյուղի զարգացման խթանումը։
-
Քննարկվել է
06.10.2023 - 30.10.2023
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2575
Տպել